a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Դասընթացներ՝ջավախահայ երիտասարդների համար

Ջավախք

Սփյուռքահայ ուսանողների խորհուրդը հրավիրում է մասնակացելու հատուկ ջավախահայ երիտասարդների համար նախատեսված առաջնորդության դասընթացին։

Դասընթացի նպատակն է վերապատրաստել ջավախահայ առաջնորդներ, ովքեր կկարողանանն ինքնուրույն ծրագրեր նախաձեռնել և իրականացնել, մի գաղափարի շուրջ համախմբել թիմակիցներ և առաջնորդել նրանց, իրենց մասնագիտական ոլորտում իրականացնող գործունեությունը դարձնել ավելի արդյունավետ։

Ինչպես հաղորդում է hayernaysor-ը, դասընթացը ներառում է տեսական գիտելիքներ և պրակտիկ հմտություններ առաջնորդության,  հռետորիկայի, բանակցությունների, ժամանակի կառավարման, հոգեբանական ներազդման  և այլ թեմաների վերաբերյալ:

Դասընթացը իրականացնում են «Հարմոնիա» հոգեբանության հանրային զարգացման կենտրոնը՝ և Սփյուռքահայ ուսանողների խորհուրդը «Ջավախքին աջակցություն» հիմնադամի և Համաշխարհային հայկական կոնգրեսի երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի աջակցությամբ։

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0