a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Թուրքիայում հայ դպրոցականները նվաճել են 15 մեդալ

Dprocakan_Olimpiada
Թուրքիայի Տրապիզոն քաղաքում կայացել է դպրոցականների 16-րդ համաշխարհային Գիմնազիադային, որը հանդիսանում է դպրոցականների համաշխարհային սպորտի ամենաբարձր վարկանիշ ունեցող ստուգատեսը: Գիմնազիադային մասնակցել է 30 երկրի 2500 դպրոցական: Հայաստանի Հարապետության պատվիրակությունը, որը կազմված էր 38 մասնակցից, հանդես է եկել 9-ը մարզաձևերում` ատլետիկա, մարմնամարզություն, լող, հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտ, ձյուդո, նետաձգություն, շախմատ և սուսերամարտ:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի բաժինը, Հայաստանը ներկայացնող մարզիկ դպրոցականների թիմը ձևավորվել էր ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ` դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիայի կողմից 2015 թվականին անցկացված հանրապետական առաջնություններում լավագույն արդյունք ցուցաբերած մարզիկներից, որոնց համար կազմակերպվել էին լրացուցիչ ուսումնամարզական հավաքներ և մարզումներ` համաշախարհային ստուգատեսին նախապատրաստվելու նպատակով: Հայաստանը ներկայացնող մարզիկ դպրոցականները 16-րդ համաշխարհային Գիմնազիադայում արժանացել են  5 ոսկե, 2 արծաթե և 8 բրոնզե մեդալների` թիմային հաշվարկով զբաղեցնելով 10–րդ հորիզոնականը:
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0