a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

ԵՊԲՀ 50 ուսանող պետական ավարտական քննություններից անբավարար գնահատական է ստացել

Minedu_Levon_Mkrtchyan

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության բաժնի մագիստրատուրայի պետական ավարտական քննություններից անբավարար ստացած ուսանողների ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցում էին նաև Ազգային Ժողովի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Լյովա Խաչատրյանը:

Հանդիպման ընթացքում պետական ավարտական քննությունների արդյունքներից բողոքող ուսանողները տեղեկացրել են, որ իրենց կուրսի 400 ուսանողից մոտավորապես 50-ն անբավարար գնահատականներ է ստացել:Նախարարին դիմած ուսանողները, ներկայացնելով իրենց պահանջները,  խնդրել են աջակցել պետական ավարտական քննության արդյունքները վերանայելու և կրկին քննություն նշանակվելու հարցում:

Նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման անցկացման կարգը, որով սահմանափակում է պետական ավարտական քննության վերահանձնումը, միաժամանակ մտահոգություն հայտնելով անբավարար գնահատականներ ստացած ուսանողների տոկոսային հարաբերության վերաբերյալ` ընդգծել է առաջիկայում խնդրի լուծման իրավական հիմքերի ստեղծման անհրաժեշտությունը: Այս խնդիրը կարգավորելու նպատակով ուսանողներից շատերը դեռևս հուլիսին դիմել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը` ակնկալելով կուսակցության աջակցությունը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0