a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

ԵՊԲՀ-ը կազմակերպել է սպորտային առաջնություն՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար

հաշմանադամ

Երևանի պետական բժշկական համալսարանում   կազմակերպվել է սպորտային առաջնություն՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար։ «Փյունիկ» հասարակական կազմակերպության ֆիզիկական սահմանափակ կարողություններ ունեցող անդամները, նրանցից ձևավորված թիմերը մրցում են մինյանց և հաշմանդամություն չունեցող երիտասարդների հետ մի շարք մարզաձևերում՝ բասկետբոլ, վոլեյբոլ, բազկամարտ, թենիս, շախմատ։ Մասնակիցներն ուժերը կչափեն նաև ինտելեկտուալ խաղում։

Նշենք, որ ծրագիրն ընդհանուր առմամբ ունի մոտ 40 մասնակից։ Առաջնության կազմակերպիչն են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը։

ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի նախագահ Անի Ռափյանը նշում է, որ նախաձեռնության նպատակն է նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում սպորտի զարգացմանը: Փորձ է արվում բարձրացնել հաշմանդամություն ունեցող անձանց ֆիզիկական ակտիվությունը, քանի որ սակավ ֆիզիկական ակտիվությունը նրանց մոտ պատճառ է դառնում այլ պաթոլոգիաների զարգացման։

«Փյունիկ» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Ռուզաննա Սարգսյանը նշում է, որ տարիների փորձը ցույց է տվել, որ սպորտը հասարակությանը հաշմանդամների ինտեգրման լավագույն միջոցն է։ Սպորտի շնորհիվ նրանք կարողանում են ինքնադրսևորվել և ի հայտ բերել իրենց կարողությունները։

Շախմատի մրցավար Արշակ Հունանյանը նկատում է, որ շախմատ մարզաձևում լայնորեն ներգրավված են հաշմանդամություն ունեցող անձինք, շատերը հաճախում են մանկապատանեկան մարզադպրոցներ։

Արման Ավեյանը մրցելու է բազկամարտ սպորտաձևում։ Բազկամարտով զբաղվում է շուրջ երկու տարի, 55 կգ քաշային կարգում արդեն մի քանի անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն։ Ինչպես ինքն է ասում, աշխատում է ոչ մի մրցում բաց չթողնել։ Այս առաջնությունում էլ հաղթանակի ակնկալիքներ ունի։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0