a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

ԵՊՀ գրադարանի մասնաշենքում անցկացվել է արագ շախմատի համալսարանական մրցաշարը

շախմատ

ԵՊՀ գրադարանի մասնաշենքում անցկացվել է արագ շախմատի համալսարանական մրցաշարը: Այն կազմակերպվել էր ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ի ջանքերով և նպատակ ուներ նպաստելու համալսարանում շախմատի տարածմանը, ուսանողական կյանքի աշխուժացմանը և ուսանողների միջև ինտելեկտուալ մթնոլորտի ապահովմանը:

Մրցաշարին մասնակցել է ԵՊՀ տարբեր ֆակուլտետներից 42 ուսանող և համալսարանի աշխատակիցներ:

Գլխավոր մրցավար, ԵՊՀ սպորտի և ֆիզդաստիարակության ամբիոնի շախմատի սեկցիայի ղեկավար Վրեժ Օրդյանը նշել է, որ այս մրցաշարի անցկացումը պատահական չէ, քանի որ ինչպես ամբողջ Հայաստանում, այնպես էլ համալսարանում շախմատը ամենասիրված և տարածված սպորտաձևերից է:

Վերջինիս գնահատմամբ ուսանողները բավականին պատրաստված են, նրանց շարքերում են նաև համալսարանի շախմատի հավաքականի անդամները, ովքեր, չնայած դրսում ունեցած հաջողություններին, մեծ խանդավառությամբ են մասնակցում այս մեկօրյա մրցաշարին:

Ի սկզբանե մրցաշարը նախատեսված է եղել միայն ուսանողների համար, սակայն հետաքրքրությունն այնքան մեծ է եղել, որ խաղալ ցանկացել են նաև համալսարանի աշխատակիցները:

Ֆիզիկայի ֆակուլտետի օպտիկայի ամբիոնի դասախոս Արթուր Կիրակոսյանը պարզապես խաղալու և գեղագիտական հաճույք ստանալու համար է մասնակցել  մրցաշարին. «Մեկ էլ խաղացել էի անցյալ հազարամյակում ու շատ գեղեցիկ վերհուշ ապրեցի: Ուսանողների հետ խաղալիս ինձ նրանց հասակակիցն եմ զգում, ու խաղում ենք հավասարը հավասարի հետ»:

Թեժ պայքարից հետո մրցաշարի առաջին հորիզոնականը զբաղեցրել է  Սարգիս Վասիլյանը, 2-րդ տեղը՝ Արթուր Ալեքսանյանը, իսկ 3-րդը՝ Արամ Մուրադյանը: Հատուկ մրցանակի է արժանացել նաև շախմատիստուհի Մարիամ Մանուկյանը:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0