a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

ԵՊՀ-ն սկսում է թափուր տեղերի համար մրցույթը

YSU
Այս տարի Երևանի պետական համալսարան է դիմել 3318 դիմորդ, որը կազմում է հանրապետության դիմորդների շուրջ 30%-ը: Ընդունվել է 2881 դիմորդ, որոնցից 368-ը սովորելու են պետպատվերի շրջանակում, մյուսները՝ վճարովի հիմունքներով:

Ինչպես հայտնում է ԵՊՀ հասարակայնության հետ կապերի բաժինը, ընդունելության մրցույթի արդյունքների հրապարակումից հետո սկսվում է թափուր տեղերի համար մրցույթը: Այս տարի հայտագրված 57 մասնագիտություններից 24-ում առկա են 523 թափուր տեղեր: Դրանց համալրման համար կարող են դիմել այն մարդիկ, ովքեր դուրս են մնացել հիմնական մրցույթից, բայց ունեն դրական միավորներ: Թափուր տեղերի համար դիմումներն ընդունվում են մինչև հուլիսի 20-ը, արդյունքները կհրապարակվեն հուլիսի 25-ին:

Առաջիկա օրերին կհրապարակվի նաև թափուր տեղեր ունեցող մասնագիտությունների ցանկը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0