a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Նախատեսված է ԵՊՀ բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերի փոփոխություն

Alexandr_Grigoryan_prorector
Տեղի է ունեցել Երևանի պետական համալսարանի գիտխորհրդի՝ այս ուստարվա վերջին նիստը՝ օրակարգային 8 հարցերով:

Ինչպես հայտնում է ԵՊՀ հասարակայնության հետ կապերի բաժինը, գիտխորհուրդը հաստատել է Երևանի պետական համալսարանի մագիստրոսի կրթական ծրագրի կառուցվածքն ու բովանդակությունը, որոնք վերանայվել են ԵՊՀ զարգացման ռազմավարական ծրագրի պահանջով: Նախատեսված է 2016-2017 ուստարվա համար վերանայել մագիստրատուրայի, իսկ 2017-2018 ուստարվա ընթացքում՝ բակալավրիատի կրթական ծրագրերը: Փաստաթղթում փոփոխությունները եղել են ինչպես խմբագրական բնույթի, այնպես էլ բովանդակային:

 «Ըստ ներկայացված փաստաթղթի՝ մագիստրատուրայի 1-ին կիսամյակը բաղկացած է միայն ընդհանուր և ընդհանուր մասնագիտական դասընթացներից, 2-րդ կիսամյակը բաղկացած է պարտադիր մասնագիտական դասընթացներից, 3-րդը ՝ կամընտրական դասընթացներից, իսկ վերջինն ամբողջությամբ հետազոտական է: Հետազոտական կրթամասում մնացել են գիտական սեմինարը (4 կիսամյակ), մասնագիտական պրակտիկան և թեզը»,- փոփոխություններից մի քանիսը նշել է ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0