a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
28/10/2015

Ռյազանի պետհամալսարանը հետաքրքրված է ԵՊՀ-ի հետ համագործակցությամբ

eph

ysu.am –ը գրում է․ Ռուս գործընկերներին հյուրընկալել էր ՀՀԻ փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը: Հանդիպմանը ներկա էին նաև ինստիտուտի աշխատակիցները:

 

«Ուրախ եմ ողջունելու մեր ռուս գործընկերներին Մայր բուհի պատերի ներքո: Երևանի և Ռյազանի պետական համալսարանների համագործակցությունն ամուր հիմքեր ունի, և նմանաբնույթ այցելությունը կարող է էլ ավելի ընդլայնել փոխգործակցության շրջանակները»,- նշեց Մհեր Հովհաննիսյանը:

 

Ռյազանի պետական համալսարանի պատվիրակության անդամներ, Պատմության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Անդրեյ Մինաևը և Համաշխարհային պատմության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Յուրի Լոսևը նշեցին, որ տպավորված են Հայաստանի առաջատար բուհ այցելությամբ:

 

«Մենք առաջին անգամ ենք այցելում Երևանի պետական համալսարան, և պետք է նշեմ, որ ուղղակի հիացած ենք ձեր հնարավորություններով, հնագույն պատմությունով, կրթական ու գիտական ծրագրերով և արդեն իսկ գրանցված հաջողություններով, միջազգային կապերով և, իհարկե, համալսարանի շենքով»,- ասաց Անդրեյ Մինաևը:

 

Հյուրերը ներկայացրին Ռյազանի համալսարանի ու Պատմության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ստեղծման պատմությունը, զարգացման փուլերն ու հեռանկարները:

 

«Ռյազանի պետհամալսարանի ռեկտորի վերջին այցելությունը բավականին արդյունավետ էր, ուստի քննարկումների արդյունքում որոշվեց ամրապնդել  գործընկերային հարաբերությունները ԵՊՀ-ի հետ և քննարկել հեռահար դասախոսությունների, մագիստրատուրայի ու ասպիրանտուրայի մակարդակով կրթական, ինչպես նաև ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացումը»,- հավելեց պրոֆեսոր Յուրի Լոսևը:

 

Պատվիրակության անդամներն այցելեցին նաև ԵՊՀ պատմության թանգարան և Պատմության ֆակուլտետ, իսկ վաղը նախատեսվում է հանդիպում Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և ուսանողների հետ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0