a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

ԵՊՀ հրատարակչությունն այս տարի ևս մասնակցում է Ֆրանկֆուրտի գրքի ամենամյա մեծ տոնավաճառին

եպհ հրատարակչություն

Գերմանիայի Դաշնության Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում մեկնարկել է միջազգային հրատարակչական ոլորտի ամենամեծ` 67-րդ Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառը:
Մասնակցելով աշխարհի խոշորագույն տոնավաճառին՝ աշխարհի հարյուրավոր երկրների բազմաթիվ հրատարակչություններ ներկայացնում են իրենց աշխատանքները: Գրքի շուկայում վերջին նվաճումներին ծանոթանալու և իրենց արտադրանքն այս տարի ներկայացնելու են ավելի քան 100 երկրների 7100-ից ավելի հրատարակիչներ

ԵՊՀ-ի  հրատարակչությունն  այս տարի ցուցադրության է ներկայացրել ավելի քան 30 անուն գիրք: Հաշվի առնելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հանգամանքը՝ հրատարակչությունն այս տարի կենտրոնացել է հենց այն գրքերի ներկայացման վրա, որոնք հիմնականում վերաբերում են Հայոց ցեղասպանությանը, Հայկական հարցին:

Այդ տեսանկյունից հատկապես կարևորվել է ԵՊՀ դասախոս Սիլվա Խասապետյանի «Ցեղասպանագիտության եզրույթների բառարան. հայերեն-անգլերեն և անգլերեն-հայերեն»-ի լույսընծայումը, որտեղ ներառվել են միայն այն տերմինները, որոնք առնչվում են Հայկական հարցին ու Ցեղասպանությանը: Բացի այդ՝ իրենց տեսակի մեջ եզակի մոտեցմամբ ընդգծվել են նաև Գոնսալո Գուարչի Հայոց ցեղասպանության եռագրության «Սպիտակ լեռը», հայտնի պատմաբան Նիկողայոս Ադոնցի «Ասույթներ Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության մասին» (հայերեն, անգլերեն), հայտնի հրապարակախոս Ալեքսեյ Ջիվելեգովի «Թուրքիան և Հայկական հարցը, հոդվածների ժողովածու»-ի և Լեոյի` վերահրատարակված «Հայկական հարցի վավերագրերը» գրքերի տպագրումը:

Հայաստանյան տաղավարն առանձնացել է իր գրքերի բազմազանությամբ, որում ներկայացվել են պետական աջակցությամբ և մասնավոր հրատարակչությունների՝ վերջին տարիներին տպագրած լավագույն նմուշները: ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ բավականին տպավորիչ են եղել տոնավաճառի կազմակերպման ձևաչափն ու ընդգրկումը, բացի այդ` նմանաբնույթ ցուցահանդեսները հնարավորություն են տալիս նաև գտնելու բիզնես գործընկերներ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0