a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

ԵՊՀ շրջանավարտը դասախոսություն է կարդացել համալսարանականների համար

եպհ-ի շրջանավարտ

 

ԵՊՀ-ի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում գործող  Չինարենի և չինական մշակույթի կենտրոնում ֆակուլտետի ղեկավարության նախաձեռնությամբ անցկացվել է  «Միջին Ասիան և Հարավային Կովկասը Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության արտաքին քաղաքական նախաձեռնությունների համատեքստում» թեմայով դասախոսություն:

«ԵՊՀ-ի և ՀՀ արտգործնախարարության միջև առկա համաձայնության շրջանակներում իրականացվում են տարաբնույթ միջոցառումներ, որոնց մեջ ակտիվորեն ներգրավվում են նաև ուսանողները: Սա արդեն 2-րդ դասախոսությունն է, որ իրականացնում ենք նշված համաձայնության շրջանակներում»,- նշել է  Չինարենի և չինական մշակույթի կենտրոնի ղեկավար, դոցենտ Արթուր Իսրայելյանը:

Ինչպես հաղորդում է ԵՊՀ-ի պաշտոնական կայքէջը,  կենտրոնի ղեկավարը հավելել է  նաև, որ նմանաբնույթ հանդիպումներն օգտակար են հիմնականում բարձր կուրսում կամ մագիստրատուրայում սովորող այն ուսանողների համար, որոնց ավարտական աշխատանքներն ինչ-որ կերպ առնչվում են հայ-չինական հարաբերություններին կամ Չինաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը:

Արամ Քարամյանը ողջունել է  հարազատ ֆակուլտետի ղեկավարության նախաձեռնությունը, ինչպես նաև ուսանողների՝ Հայաստանի դարավոր բարեկամ երկրի պատմության, մշակույթի և աշխարհաքաղաքական ներկա գործընթացների հանդեպ ունեցած հետաքրքրությունը:

Բանախոսը խոսել է  հայ-չինական քաղաքական, առևտրատնտեսական, մշակույթի և կրթության ոլորտներում կայուն զարգացում ապրող, արդյունավետ համագործակցության մասին և ընդգծեց, որ առկա է երկուստեք ցանկություն առավել ակտիվ քայլեր ձեռնարկելու փոխշահավետ գործընկերության խորացման ուղղությամբ՝ ընդգրկելով նորանոր բնագավառներ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0