a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

ԵՊՀ-ում անցկացվում է «Տեմպուս» ծրագրի «Պիկասա» նախագծի շրջանակներում անցկացվող երկօրյա գիտաժողովը

տեմպուս

«Պիկասա» նախագիծն իրականացնում է իր աշխատանքների երրորդ փաթեթը: Այս փաթեթում հատկապես շեշտադրվում են կրթական ծրագրերի միջազգայնացմանն ուղղված գործնական քայլերը:

Այսօր կանցկացվի բարձրագույն կրթության բնագավառում միջազգայնացման պրակտիկայի 1-ին գիտաժողովի երկրորդ օրը, որի նպատակն է ցույց տալ մինչ այժմ գրանցած ձեռբերումները, քննարկել, թե ինչպես է տեղի ունեցել ռազմավարական պլանավորումը միջազգայնացման ուղղությամբ, ինչ մշակված քաղաքականություններ և խնդիրներ կան՝ կապված ուսանողների և դասախոսների շարժունության հետ:

Գիտաժողովի սկզբում ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, ողջունելով հյուրերին, նշել է, որ մինչ այսօր նախագծի շրջանակներում իրականացվել են մի շարք գործողություններ. արդեն մշակվել են բուհերի միջազգայնացմանն ուղղված ռազմավարությունները, որոնք կընդունվեն հետագա ամիսներին:

Գիտաժողովի առաջին օրը զեկույցներով հանդես են եկել Եվրամիության գործընկերներ Բելգիայի Լյուվեն-Լիմբուրգ համալսարանը ներկայացնող Մայքլ Յորիսը և Լոնդոնը ներկայացնող Բրիջիթ Միդլմեսը:

Մայքլ Յորիսը, խոսելով բուհերի միջազգայնացման ռազմավարությունների մշակման որակի ապահովման մասին, նշեց, որ պետք է ցուցաբերել համակարգային մոտեցում, գիտակցել, թե ինչի համար է այն իրականացվում և անընդհատ կատարելագործել գործողությունների իրագործման նախագծումը:

«Միջազգայնացման համար կարևոր է կապ ունենալ ազդեցիկ ղեկավարությունների հետ, պահպանել ինստիտուցիոնալ ծառայությունների հետ կապը, համատեղ աշխատել ֆակուլտետների, ամբիոնների, կրթության նախարարության և այլ կազմակերպությունների հետ»,- ասել է  Մայքլ Յորիսը:

Բրիջիթ Միդլմեսն էլ, խոսելով ուսանողական, ակադեմիական ու անձնակազմի շարժունության քաղաքականության և գործնական քայլերի մասին, առաջադրեց հարցեր, որոնց պատասխանները ստանալով՝ կարելի է մշակել հստակ քաղաքականություն:

«Արդյո՞ք կրթությունը կազմակերպելու համար պետք է ուրիշ տեղ մեկնել, թե՞ կարելի է կազմակերպել վիրտուալ միջազգայնացում: Ի՞նչ հեռավորություն է ենթադրում ծրագիրը: Որքա՞ն ժամանակ է հարկավոր՝  մեկ տարի՞, մեկ կիսամյա՞կ, թե՞ մի օր», –  նշել է  Բրիջիթ Միդլմեսը:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0