a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

ԵՊՀ-ում մեկնարկել է ամենամյա մրցանակաբաշխությունը

ԵՊՀ

Ինչպես տեղեկացնում է ԵՊՀ-ի պաշտոնական կայքէջը, մեկնարկել է «ԵՊՀ լավագույն ուսանող» մրցույթը,   որին կարող են մասնակցել բոլոր ֆակուլտետների և մագիստրոսական կրթական ծրագրեր իրականացնող կենտրոնների կամ այլ ստորաբաժանումների այն ուսանողները, ովքեր առնվազն 4 կիսամյակ եղել են ԵՊՀ ուսանող, վերջին երկու կիսամյակների ընթացքում ունեցել են բարձր կամ գերազանց։

Ուսանողները դիմում հայտերը պետք է ներկայացնեն ԵՊՀ ինտերնետային կայքի «beststudent.ysu.am» հասցեում տեղադրված գործիքի միջոցով:

Մրցույթի չափանիշներն են՝  առաջադիմություն, գիտական աշխատանքներ, հասարակական մասնակցություն և այլն։Այս չափանիշներին  համապատասխանող ուսանողները  փաստաթղթերը պետք է ներկայացնեն  ԵՊՀ ընդհանուր բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 1-ին հարկ), մինչև 2015 թ.-ի հոկտեմբերի 22-ը՝ ժամը 16:00-ն։

Նախապես անհրաժեշտ է ծանոթանալ մրցույթի կանոնակարգին և ԵՊՀ պորտալում տեղադրված մրցույթի հայտարարությանը

«Լավագույն ուսանող-2015» մրցույթի  արդյունքները կհայտարարվեն 2015 թ.-ի նոյեմբերի 17-ին կայանալիք «Լավագույն ուսանող-2015» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ, որն այս տարի նվիրվում է Հայաստանի Ազգային հերոս, ԵՊՀ շրջանավարտ Թաթուլ Կրպեյանի 50-ամյակին:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0