a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Երիտասարդ առաջնորդների դպրոց` Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում

s_sargis_church

Հուլիսի 15-ին` ժամը 18:30-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի կունենա «Առաջնորդարան» երիտասարդական դպրոցի առաջին հանդիպումը` «Ես ազատ եմ մինչև…» թեմայով (առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու բակում):

Ինչպես հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը, հանդիպման մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար, հատկապես` սկզբունքային, սեփական կյանքը տնօրինել ձգտող երիտասարդների:

Կազմակերպիչների խոսքով՝ սա բացառիկ հնարավորություն է անձնական զարգացման և սոցիալական ինտեգրման համար, խորացնելու ազգային, հոգևոր գիտելիքները, հմտացնելու կազմակերպչական ու գործնական ունակությունները, ծանոթանալու գիտնականների, երիտասարդական ոլորտի գիտակների ու տարբեր բնագավառներում հաջողության հասած ձեռներեցների հետ:

Երիտասարդ առաջնորդները կուսումնասիրեն 21-րդ դարի փիլիսոփայության, քաղաքագիտության, միջազգային հարաբերությունների ժամանակակից տեսությունները, հանդես կգան սեփական մոտեցումներով, հայ ժողովրդի ու եկեղեցու առջև ծառացած արդի մարտահրավերների հաղթահարմանն ուղղված նախագծերով: Բանախոսները կաջակցեն նրանց նախաձեռնությունների կյանքի կոչմանը:

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ «Առաջնորդարան»-ը ձևավորվել է Թեմի և Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) համագործակցության արդյունքում:

Այն երկամսյա դասընթաց է, որը կազմակերպվում է դասախոսությունների, քննարկումների, հայտնի գործիչների հետ հանդիպումների ու խմբային ծրագրերի իրականացման ձևաչափով:
Առաջին զրույց-քննարկման խոսնակն է Տ. Եսայի քահանա Արթենյանը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0