a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Երիտասարդ գիտնականները ներկայացրել են իրենց ուսումնասիրությունները

ԵՊՀ

ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում տեղի  է ունեցել  ասպիրանտների և հայցորդների ամենամյա տարեկան գիտական նստաշրջանի բացումը:

Երիտասարդ գիտնականների ուսումնասիրությունները լսել են ոչ միայն ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, այլև այն ուսանողները, որոնց հետաքրքրել է իրավական ոլորտում առկա հիմնախնդիրներն ու բացթողումները:

Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը հերթական անգամ ողջունել է  այս նախաձեռնությունը: Պարոն Ղազինյանը համոզմունք է հայտնել , որ այս գիտաժողովի անցկացումը ոչ միայն ճիշտ է, այլև հաջողված ու արդյունավետ, որի ապացույցը նախորդ տարիներին իրականացված ուսումնասիրությունների փորձն է. «Ես և իմ գործընկերները մեծ հետաքրքրությամբ ենք հետևել ասպիրանտների և հայցորդների զեկուցումներին, որոնք տպագրվել են նախորդ երկու տարիներին: Հաշվի ենք առնել նաև այն հանգամանքը, որ այս նախաձեռնությունը մեր ասպիրանտների և հայցորդների համար հրաշալի հնարավորություն է՝ մասնագիտական լսարանի առջև նախապաշտպանությանը պատրաստվելու համար»:

Զեկուցումները հիմնականում վերաբերել են  նորմատիվ իրավական ակտերին, իրավական պատասխանատվության սկզբունքի իրացմանը, ոչ թղթային արժեթղթերի իրավական բնույթին, անհատականացման միջոցների հասկացությանը, արտագնա մաքսային ստուգման անցկացման իրավաչափության վավերապայմաններին, բժշկական գաղտնիքի հրապարակմանը, պաշտպանի դիրքորոշման ինքնուրույնությանը և այլն:

Յուրաքանչյուր զեկուցումից հետո տեղի է ունենեցել  մասնագիտական քննարկում: Հարցադրումների միջոցով ուսումնասիրությունների հեղինակները պատասխանել են  նաև ոլորտի հետ առնչվող այլ հարցերի ևս:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0