a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Թբիլիսիում հայ-վրացակական դպրոց կկառուցվի

metromesheni

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կկառուցվի հայ-վրացական դպրոց: Այդ մասին տեղեկանում են Վրաստանի կրթության և գիտության նախարարության տարածած տեղեկատվությունից: Դպրոցը կտեղակայվի Մեթրոմշենի բազմամարդ ավանում  և նախատեսված կլինի շուրջ 1000 աշակերտի համար: Վրաստանի Կրթության և գիտության նախարար Թամարա Սանիկիձեի խոսքով, նման մասշտաբի դպրոց Վրաստանում վերջին 20-30 տարվա մեջ առաջին անգամն է կառուցվում:
– Թիվ 103 դպրոցը առանձնանալու է նաև նրանով, որ լինելով վրացական դպրոց, ունենալու է նաև բավական մեծ հայկական հատված:
Նոև դպրոցի կառուցման աշխատանքներն արդեն սկսված են, իսկ կավարտվեն հաջորդ տարի: Ըստ նախագծի, պետք է ստացվի ժամանակակից չափորոշիչներին համապատասխան դպրոց, որի կառուցան վրա կծախսվի մոտավորապես 5,5 միլիոն լարի:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0