a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
23/07/2015

Ինչո՞ւ են ուշանում կրթության ոլորտի աշխատավարձերը Արցախում

artsakh'

Արցախպրեսսի փոխանցմամբ, Արցախում հանրակրթության, մշակույթի ոլորտների աշխատողների աշխատավարձի տրամադրումը հետաձգվել է միայն մի քանի օրով և այլն էլ` միայն հունիս ամսվա աշխատավարձը։

Այս մասին NewsBook-ի հետ զրույցում պարզաբանեց ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը՝ հերքելով այն լուրերը, թե Արցախում կրթության ոլորտի աշխատավարձերն ուշացնում են` հունվարից սկսած։ Վերջինս փոխանցմամբ՝ աշխատավարձերի ուշացման պատճառն էլ պայմանավորված է տեխնիկական հարցերով։

«Բոլորը չեն, որ հայտը ժամանակին են տալիս։ Ուշացումը դրանից է լինում։ Մի շրջվարչակազմի ղեկավարությունը աշխատավարձերի ցուցակը շուտ է տալիս, մյուսը` ուշ։ Խնդիրը նաև այն է, որ կան դպրոցներ, որոնք կրթության նախարարությանն են պատկանում, կան դպրոցներ, որոնք համայնքապետարանի ենթակայության տակ են, կան նաև դպրոցներ, որոնք շրջվարչակազմերի ենթակայության տակ են:

Համակարգված չէ այդ հայտերի հավաքագրումը, դրա համար խնդիր է ստեղծվում։ Կրթության նախարարությունն ավելի շուտ է հայտը տալիս, իրենք ավելի շուտ են աշխատավարձ ստանում։ Ստեփանակերտի քաղաքապետարանն ինքն է որոշում` երբ է աշխատավարձ տալիս։ Օրենքի տեսակետից էլ ուշացում չի եղել, որովհետև մինչև ամսվա վերջ Կառավարությունը կարող է աշխատավարձ տալ։ Ուսուցիչները սովոր են, որ ճիշտ ժամանակին են ստանում, մի քանի օր ուշացել է և կասկածներ են ստեղծվել ու բանբասանքների առիթ դարձել»,- մեկնաբանել է Ա. Բեգլարյանը։

ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղարը տեղեկացրեց նաև, որ վարչապետը խորհրդակցություն է հրավիրել և հրահանգել, մինչև ամսվա առաջին տասնօրյակն ավարտել կրթության ոլորտի աշխատողների աշխատավարձերի տրամադրումը։

artsakhpress.am

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0