a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
15/08/2015

«Ինչ, որտեղ, երբ» խաղի 2016թ.-ի աշխարհի առաջնությունը կանցկացվի Հայաստանում

arm143928211786

«Մեզ հաջողվել է այս տարիներին պահպանել ինտելեկտուալ շարժումը Հայաստանում, քանի որ 2000-ականներին այն մարելու վտանգի առջև էր: Ներկայումս շարժումն ունի հստակ ձեռքբերումներ. այդ նպատակով պարբերաբար կազմակերպվում են դպրոցական և բուհական ինտելեկտուալ փառատոններ: Այսինքն, արվում է հնարավորը, որպեսզի զարգանա ինտելեկտուալների նոր սերունդ, հետաքրքրությունը դեպի գիտելիքը երեխաների մոտ դառնա ավանդույթ, որը կստիպի նրանց ավելի լավ սովորել, շատ կարդալ, լինել բազմակողմանի զարգացած մարդ»: Այս մասին նշել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, տեղեկացնում են ԿԳՆ մամուլի ծառայությունից:

Նախարարը տեղեկացրել է նաև, որ ավելի վաղ հայկական կողմը հայտ էր ներկայացրել Գիտակների միջազգային ասոցիացիային` «Ինչ, որտեղ, երբ» խաղի հաջորդ տարվա Աշխարհի առաջնությունը Հայաստանում անցկացնելու վերաբերյալ, որը բավարարվել է:

«Սա իրավամբ ամենակարևոր միջոցառումն է միջազգային ինտելեկտուալ շարժման մեջ, որը պատիվ է բերում ցանկացած կազմակերպիչ երկրի` և քարոզչական, և քաղաքական, և տեղեկատվական հոսքերում հայտնվելու, և տվյալ երկրի կազմակերպչական ներուժը գնահատելու տեսանկյունից: Վստահ եմ, որ միջոցառումը, որին կմասնակցեն տասնյակ թիմեր աշխարհի տարբեր երկրներից, կդառնա Հայաստանը լավագույնս ներկայացնելու ձևերից մեկը: Սա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ հայկական ինտելեկտուալ շարժման ներուժը ճանաչելի է միջազգային հանրության կողմից: Բացի այդ, այս միջոցառումը շատ կարևոր է լինելու նաև` մեր հասարակությունում գիտելիքի հանրայնացման և տարածման համար»,-նշել է Արմեն Աշոտյանը` ընդգծելով, որ հաջորդ տարի ՀՀ Նախագահի հովանու ներքո անցկացվելիք «Ինչ, որտեղ, երբ» աշխարհի առաջնությունը կհյուրընկալի Ծաղկաձորը:

Գիտակների հայկական ասոցիացիայի նախագահ Տիգրան Քոչարյանն էլ ընդգծել է, որ վերջին տարիներին, իրոք, հետևողական աշխատանք է տարվում` ինտելեկտուալ շարժման զարգացման համար, որի հետևանքով, ըստ բանախոսի, արձանագրվել են բավական լավ արդյունքներ նաև միջազային ասպարեզում:

Ավելին՝ Panorama.am կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0