a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

ԼՂՀ Նոր շենի դպրոցն արդեն պատրաստ է

0bfc0ce99892772fc285e10ee3943d9a_XL

ԼՂՀ Նոր շենի աշակերտներն այսուհետ նոր  կառուցված դպրոցում կուսանեն: Այդ մասին հաղորդում է ԼՂՀ Քաղաքաշինության նախարարությունը:  130 աշակերտի համար նախատեսված նոր կրթօջախում հաճախում են նաև հաևան Հացի գյուղի ավարտական դասարանների աշակերտները:

Նոր դպրոցը քառահարկ է, ներառյալ` նկուղային ու մանսարդային հարկերը: Կրթօջախը ժամանակակից պայմաններ ունի: Լուսավոր դասասենյակներ, մասնագիտական առարկաների, մասնավորապես, ռազմագիտության և ինֆորմատիկայի առանձին դասարաններ, բարեկարգ ու ասֆալտապատ բակ: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ բակում կառուցվել է նաև շվաքարան, արտաքին սանհանգույց:

Համայնքի ակումբի տան հետ միասին դպրոցը ջեռուցվում է կենտրոնացված ջեռուցման համակարգով: Նոր դպրոցը կառուցվել է ԼՂՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: Հավելենք միայն, որ դպրոցի կառուցման աշխատանքները սկսվել էին դեռ 2012 թվականից:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0