a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի կառավարիչ Ադամա Ուանի հետ

KGN
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպումներ է ունեցել Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի կառավարիչ Ադամա Ուանի հետ և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության ռեկտոր  Ժան Պոլ դը Գոդմարի հետ: Հանդիպման ընթացքում նախարար Լևոն Մկրտչյանը բարձր է գնահատել Ֆրանկոֆոնիայի դերակատարությունը՝ ի նպաստ խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության: «Կազմակերպության ներգրավվածությունը համամարդկային արժեքների տարածման և հակամարտությունների կանխարգելման ու կարգավորման գործում նշանակալի է և առնչվում է հանրային կյանքի տարբեր ոլորտներին»,-նշել է նախարարը: Այդ մասին հաղորդում է ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի բաժինը։

Նա կարևորել է ֆրանսիական ներկայությունը Հայաստանի կրթական համակարգում, միաժամանակ ցանկություն հայտնել ֆրանկոֆոն մասնակցությունն ակտիվացնել կրթական համակարգի բոլոր օղակներում: Նախարար Լևոն Մկրտչյանը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Հայաստանի կրթական բոլոր մակարդակներում ֆրանսերեն լեզվի տարածման խնդրի առնչությամբ և ընդգծել համապատասխան հայեցակարգի մշակման անհրաժեշտությունը:
Իր հերթին Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի կառավարիչ Ադամա Ուանը, ողջունելով  Հայաստանի կրթության և գիտության նախարարին, բարձր է գնահատել կրթության ոլորտում հայ-ֆրանսիական հարաբերությունները, միաժամանակ պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանում  ֆրանսերեն լեզվի տարածման, ֆրանսերեն լեզվով վերապատրաստման դասընթացների կազմակերպման   ուղղությամբ գործնական քայլեր կատարելու առնչությամբ:
Հիշեցնենք, որ  նախարար Լևոն Մկրտչյանի Փարիզ կատարած այցի արդյունքում  ՀՀ կրթության և գիտության նախարարության և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ համատեղ գիտահետազոտական և համալսարանական ծրագրերի իրականացման մասին:
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0