a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Կոնսերվատորիան ստացել է ինստիտուցիոնալ հավատարմագրման վկայական

60940_b

Նախօրեին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (ԵՊԿ) տեղի ունեցավ գիտխորհրդի նիստ, որի ընթացքում «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը և Հավատարմագրման հանձնաժողովի քարտուղար Անահիտ Ութմազյանը հանդիսավոր կերպով բուհին են հանձնել ինստիտուցիոնալ հավատարմագրման վկայականը:

Շնորհավորելով բուհին՝ Ռուբեն Թոփչյանը նշել է, որ հավատարմագրում ստանալը բուհի համար որակի նոր մշակույթի սկիզբն է: Նա վստահություն է հայտնել, որ 4 տարի անց ԵՊԿ-ն, որակի ապահովման շարունակական գործընթացների և փորձագետների մատնանշած թերությունների վերացման ծրագրի իրագործման արդյունքում, հավատարմագրման կդիմի արդեն նոր ձեռքբերումներով, ռեսուրսներով ու հաղթահարված մարտահրավերներով:
ԵՊԿ ռեկտոր Շահեն Շահինյանն իր հերթին նշեց, որ իրենք շահագրգռված են արդյունավետ կրթական գործընթաց իրականացնելու մեջ։

Նշենք, որ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի ապրիլի 11-ի որոշմամբ ԵՊԿ-ին շնորհվել է 4 տարի ժամկետով ինստիտուցիոնալ հավատարմագրում:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0