a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
08/09/2015

Հայաստանը մտադիր է միանալ ԵՄ Հորիզոն 2020 ծրագրին

horizon2020
ՀՀ  կրթության և գիտության նախարարությունում հրավիրվել է  միջգերատեսչական աշխատանքային խորհրդակցություն, որտեղ քննարկվել է 2016 թվականի պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրով բյուջետային հայտի առաջարկը: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՆ տարածած տեղեկատվությունից: Խորհրդակցությանը  մասնակցել են ՀՀ ԳԱԱ նախագահ Ռ. Մարտիրոսյանը, ՀՀ  ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը և այլք. խորհրդակցությունը վարել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Գալիք տարվա բյուջեի նախագծով առաջարկվում է ոլորտին հատկացնել 14 մլրդ 400 մլն դրամ գումար: Քննարկման ընթացքում ներկայացվել են մտահոգություններ ու առաջարկություններ՝ ֆինանսավորման ծավալների առնչությամբ:
2016 թվականի Գիտության ոլորտի հատկացումների աճը հիմնականում ուղղվելու է Եվրոպական Միության  Հորիզոն 2020  գիտական ծրագրի անդամակցության վճարի կատարմանը՝ ակնկալիքով, որ հետագայում Հորիզոն 2020-ի շրջանակում  ՀՀ գիտական համակարգը կընդգրկվի   դրամաշնորհային տարբեր  ծրագրերում՝ ապահովելով ֆինանսական հոսքեր գիտության ոլորտում:
Միջգերատեսչական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել բյուջետային հայտին, որը  սահմանված կարգով կներկայացվի կառավարություն, որտեղ կընթանան հիմնական քննարկումները և հայտը, ստանալով  վերջնական տեսք կներկայցվի ԱԺ  քննարկմանը:
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0