a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայաստանը պատրաստ է նախաձեռնել եվրասիական կրթական նախագծեր՝ հիմք ընդունելով եվրոպական փորձը

7094_en_3
ՀՀ  կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳ նախարարության պաշտոնական կայքից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են  հայ-բելառուսական կրթական համագործակցության զարգացմանն առնչվող  հարցեր: Բելառուսի Հանրապետությունը  Բոլոնիայի գործընթացին անդամակցելու հայտ է ներկայցրել այս տարվա մայիսին՝ Երևանում կայացած  Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի ժամանակ:
Անդամակցության հարցում Հայաստանը, իբրև Բոլոնիայի քարտուղարության նախագահությունն ստանձնած երկիր գործընկերային աջակցություն է ցուցաբերել Բելառուսին: Նշելով այս փաստը՝ ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանն ընդգծել է, որ Հայաստանը  պատրաստ է Բոլոնիայի քարտուղարության և Եվրոպական կրթական տարածքում ինտեգրման փորձը փոխանցել Բելառուսին, ինչպես նաև Եվրասիական  տնտեսական միության անդամ մյուս  գործընկերներին: Շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար՝ դեսպանն իր հերթին կարևորել է կրթության ոլորտում եվրոպական ինտեգրման  հայկական փորձը՝  հայ-բելառուսական երկկողմ կրթական կապերի զարգացման հարցում: Հանդիպման ընթացքում   անդրադարձ է եղել նաև գիտության, բարձրագույն և միջին մասնագիտական կրթության ոլորտներում համագործակցության ամրապնդման  հնարավորություններին:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0