a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայկական դպրոցների խնդիրները Թուրքիայում շարունակվում են մնալ չլուծված

tibrevank_7

Թուրքական Ermenihaber լրատվական կայքի տեղեկացմամբ թուրքական «Cumhuriyet» թերթի հոդվածագիր Ումուր Յեդիքարդեշն անդրադարձել է Թուրքիայում փոքրամասնությունների կրթական հաստատությունների խնդիրներին:  Հոդվածում առանձին անդրադարձ է կատարվել նաև հայկական դպրոցներին, որոնք 16-ն են փոքրամասնություններին պատկանող  24 դպրոցների շարքում:

Ըստ հեղինակի՝ այս տարվանից սկսած ազգային փոքրամասնությունների դպրոցներում «ազգային կոդի» վերացումն ու դպրոցների տնօրեններին աշակերտների ընդունելությունն ինքնուրույն կատարելու իրավունքի վերապահումը կարևոր զարգացում է հայկական դպրոցների համար:

Թուրքիայի հայկական դպրոցների այլ խնդիրների շուրջ հեղինակը զրուցել է Հիմնադրամների համերաշխության և հաղորդակցության պլատֆորմի կրթական հանձնաժողովի համակարգող Նուրհան Փալաքօղլուի հետ, ով նշել է, որ հայկական դպրոցների ամենահրատապ խնդիրն այս պահին հյուր աշակերտների (Թուրքիայում բնակվող, սակայն դեռևս քաղաքացիություն չունեցող-EH) հարցի լուծումն է: Լուրջ խնդիր է նաև դասագրքերի պակասությունը: Փալաքօղլուն նշել է, որ Հայաստանից դրանց բերելը նույնպես նպատակահարմար չէ, քանի որ այնտեղի գրքերն արևելահայերենով են, իսկ իրենց հարկավոր են արևմտահայերեն դասագրքեր:

Նա նաև նշել է, որ Թուրքիայում վերջին շրջանում տիրող անկայուն տնտեսական վիճակն իր ազդեցությունն է ունեցել դպրոցներին հանգանակություններ կատարող որոշ հայ ընտանիքների վրա, ինչի հետևանքով դպրոցները ֆիանսական դժվարություններ են կրում:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0