a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայոց ցեղասպանության թեման՝ Վենետիկի Կա Ֆոսկարում

վենետիկ

Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի կենտրոնական պալատում տեղի է ունեցել պրոֆեսոր Սոնա Հարությունյանի «Հայոց ցեղասպանության թեման իտալական գրականության մեջ» գրքի շնորհանդեսը:

Հիշեցնենք, որ «Հայոց ցեղասպանության թեման իտալական գրականության մեջ» աշխատությունը հրատարակվել էր ամիսներ առաջ ԵՊՀ հրատարակչության կողմից:

 

ԵՊՀ-ի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք,որ Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի հայագիտության ամբիոնի դասախոս, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սոնա Հարությունյանի մենագրությունը գրված է հայոց լեզվով և ունի ծավալուն ամփոփում՝ անգլերեն և ռուսերեն լեզուներով: Այն արդյունք է գիտական մի ուսումնասիրության, որը կատարվել է 2013 թ.-ին Ֆրեզնոյի Կալիֆորնիայի պետական համալսարանում:

Հայոց ցեղասպանությանը նվիրված այս գրքի հեղինակը, ուսումնասիրելով իտալական գրականությունը, անդրադարձել է հարցի և’ լեզվական, և’ գրականագիտական կողմերին: Շեշտը դրվել է վերապրածների նկարագրությունների լեզվական ընտրությունների վրա:

Սոնա Հարությունյանը նաև արել է «Աստվածային կատակերգության» գրքի հայերեն տարբերակի թարգմանությունների լեզվական վերլուծություններ` հատուկ ուշադրություն դարձնելով բանավոր հաղորդակցությանը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0