a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայտնի է լեզվահասարակագիտական համալսարանի լավագույն ուսանողուհին

Lavaguyn usanoghuhi Anush Bezhanyan

Նոյեմբերի 27-ին տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ պարզ է  դարձել Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի (ԵՊԼՀ) լավագույն և ամենաակտիվ ուսանողների անունները։ Բուհի լավագույն ուսանող է ճանաչվել Անուշ Բեժանյանը, իսկ ամենաակտիվ ուսանողի կոչումն այս տարի կկրի Մանե Ներսիսյանը։

ԵՊԼՀ ուսանողական խորհրդի նախագահ Հասմիկ Ներսիսյանի խոսքով՝  լավագույն ուսանողը որոշվել է մրցութային կարգով, համապատասխան հանձնաժողովի միջոցով՝ հիմք ընդունելով առաջադիմությունը, կատարված հետազոտական աշխատանքը, հասարակական ակտիվությունը։

Բուհի ռեկտոր Գայանե Գասպարյանն էլ իր հերթին  կարևորել է  նման միջոցառումների անցկացումը, քանի որ դրանք կատարված աշխատանքի գնահատանք են և մեծապես ոգևորում են ուսանողներին։

Բուհի լավագույն ուսանող տիտղոսին արժանացած Անուշ Բեժանյանը խոստովանում է, որ թեև ներկայացված էր այս մրցանակաբաշխությանը, սակայն չէր սպասում, որ այն իրեն կշնորհվի։ Նա ասում է, որ և՜ ուրախ է, և՜ հպարտ ու հույս ունի, որ այս ամենն իրեն խթան է հանդիսանալու կյանքում հաջորդ քայլը կատարելու համար։

Երեկոյի ընթացքում մրցանակներ տրվեցին տարբեր անվանակարգերում, այդ թվում մրցանակներ շնորհվեցին ԵՊԼՀ-ի խորհրդի նախագահ Հովհաննես Հովսեփյանի, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից։

Նույն օրը տեղի ունեցավ նաև լեզվահասարակագիտական համալսարանի առաջին կուրսեցիների ուսանողական գրքույկների հանձնման արարողությունը։ Միջոցառումն ուղեկցվում էր մշակութային ծրագրով. ելույթ ունեցան ինչպես բուհի շնորհաշատ ուսանողները, այնպես էլ՝ հայկական էստրադայի ներկայացուցիչներ։

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0