a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայ աշակերտներն Ալմաթի քաղաքում կայացած միջազգային օլիմպիադայում մեդալներ են նվաճել

gold-silver-bronze

Ալմաթի քաղաքում  տեղի ունեցած  2016 թվականի Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայում Հայաստանի հավաքականը մեդալներ է նվաճել: Ինչպես նշում է ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքէջը՝  հայ աշակերտները  մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ոլորտներում միասին վերցրած 16 մեդալ են նվաճել, որից 3-ը՝ ոսկի, 6-ը՝ արծաթ, 7-ը՝ բրոնզ: Օլիմպիական ոսկին նվաճել են Էդուարդ Գոմկցյանը, Էդգար Վարդանյանը ու Աշոտ Մաթևոսյանը:

Հավելենք միայն, որ օլիմպիադայի շրջանակներում   Հայաստանի հավաքականի կազմում  հանդես են եկել Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի, Քվանտ վարժարանի և  Ֆոտոն վարժարանից թվով 22 աշակերտ:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0