a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հարավային Կոնեկտիկուտի համալսարանում կկայանա դասախոսություն Հայոց ցեղասպանության վերաբերյալ

7-south-campus

Ս.թ. սեպտեմբերի 15-ին, դոկտոր Արմեն Մարսուբյանը Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանից դասախոսություն կկարդա «Հիշողություն, հավերժացում և վկայություն. Հայոց ցեղասպանության վիճարկելի հիշողություններն այսօր Թուրքիայում» թեմայով:

Armeniangenocide100.org-ի տեղեկացմամբ դասախոսությունը 2015 թ. Հայագիտության ծրագրի մի մասն է կազմում՝ կազմակերպված Leon S. Peters հիմնադրամի աջակցությամբ:
Մարսուբյանը կխոսի Թուրքիայում Հայոց ցեղասպանության հիշողության հավերժացմանն ուղղված իր ընթացիկ ծրագրի մասին, որը ներառում է ցուցահանդեսներ Թուրքիայում, երկու գրքի շնորհանդես, ինչպես նաև Ցեղասպանությունից առաջ, հետո և դրա ընթացքում իր մոր ընտանիքին՝ Դիլդիլյաններին առնչվող և Օսմանյան Թուրքիայում տարածքում գտնվող հիշատակի վայրերի ստեղծումը:

Դիլդիլյանների լուսանկարչական արխիվից մեծ քանակությամբ հուշագրություններ, բանավոր վկայություններ և նկարներ են օգտագործվում ծրագիրն իրականացնելու համար:

Բացի ծրագրի մանրամասներից, Մարսուբյանը նաև կներկայացնի հավաքական հիշողության մեջ հիշողության հավերժացման դերը, հատկապես ցեղասպանության ժխտման պայմաններում ստեղծված իրավիճակներում:

Նշենք նաև, որ ԱՄՆ Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանում սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 18-ը կբացվի Դիլդիլյան եղբայրների ընտանեկան արխիվից ընտրված լուսանկարների ցուցահանդեսը,որոնք արվել են դեռ 1872-1923 թվականներին: Ընտանիքի երրորդ սերնդի ներկայացուցիչ Արմեն Ցոլակ Մարսուբյանի հավաքած լուսանկարների հավաքածուում կա 900 լուսանկար:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0