a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
01/09/2015

Հարցնում ես՝ «աղջիկ ջան դու սիրելո՞վ ես ընդունվել», ասում է՝ ոչ, «ընկա» այստեղ. Աշոտ Ավետիսյան

ashot-avetisyan

Araratnews.am-ը գրում է. Լսողության խնդիրներ ունեցող երեխաների կառավարման խորհրդի նախագահ Աշոտ Ավետիսյանի հետ Araratnews.am-ը զրուցեց ներառական կրթության մոդելի, ոլորտում առկա խնդիրների մասին:

-Քանի՞ երեխա է սովորում կրթահամալիրում:

-Տարվա ընթացում կարող է երեխաների թիվը փոփոխվել. հնարավոր է երեխաներ ընդունվեն, կամ էլ  հակառակը՝ գնան ներառական դպրոց, ինչպես նաեւ ներառական դպրոցից հետ գան մեզ մոտ: Անցյալ տարի ունեցել ենք 136 սան,  այս տարի ընդունելությունը դեռ չի ավարտվել, կարծում եմ՝ երեխաների թիվը չի պակասի:

-Ասացիք՝ ներառական կրթություն իրականացնող դպրոցներից հետ են գալիս Ձեր կրթահամալիր, ինչո՞ւ, տեղյա՞կ եք պատճառներից:

-Կան երեխաներ, որոնք չեն կարողանում ադապտացվել: Ներառական դպրոցներում հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաները, թեթեև մտավոր հետամնացները, թույլ տեսնողները գուցե հնարավորություն ունեն ադապտացվելու եւ իրենց տեղը գտնելու, բայց խուլ երեխան բավական բարդ գործընթացի արդյունքում կարող է  ներառվել դասարանի լսող, խոսող երեխաների հետ: Դպրոցը պետք է պատրաստ լինի երեխային ընդունելու, ունենա ժեստերի լեզվին տիրապետող մասնագետ, իր կյանքում տեսած լինի գոնե մեկ խուլ մարդ, որի բնավորությանը ծանոթ լինի: Սրանք խնդիրներ են, որոնք կան ներառական կրթություն իրականացնող դպրոցներում:

-Ձեզ մոտ ուսուցիչներ են վերապատրաստվում, կխոսե՞ք այդ մասին:

-Արդեն չորրորդ տարին է՝ Կրթության եւ գիտության նախարարության թույլտվությամբ մենք հանդիսանում ենք այն բոլոր ներառական դպրոցների փորձարարական կենտրոնը, որն օգնում է ներառական դպրոցներին, ուր հայտնվում են խնդիրներ ունեցող երեխաները: Մանկավարժներին սովորեցնում ենք դասավանդման մեթոդիկան, ծրագրերը, որովհետեւ մանկավարժները ծրագրերը կազմում են են սովորական աշակերտներին համահավասար, որն ընդունելի չէ:

-Միայն ուսուցչի վերապատրաստումը բավարա՞ր եք համարում ներառական կրթություն իրականացնելու համար:

-Դա  առաջին փուլն է։ Միանգամից չի լինում, որ փայտիկը խփեն եւ ասեն՝ ներառական է, վերջ… Չի լինի այդպիսի բան, պետք է փուլ առ փուլ հասնել դրան:

-Այսինքն՝ հավատում եք, որ մի օր դպրոցներում հնարավոր կլինի լիարժեք ներառական կրթություն իրականացնել:

-Խուլ երեխաների հարցում շատ դժվարություններ կլինեն. մեկ մասնագետով հնարավոր չի լինի երեխայի ուսուցումը կազմակերպել՝ այն էլ մեկ դասաժամի ընթացքում:

-Դուք նշում եք, որ դժվարություններ կլինեն լսողության խնդիրներ ունեցող երեխաների դեպքում, իսկ մտավոր խնդիրներ ունեցող երեխաների դեպքո՞ւմ:

-Խորը մտավոր խնդիրներ ունեցող երեխաների դեպքում էլ նույն դժվարություններն են լինելու: 45 րոպեն շատ քիչ է երկու շերտի ուսուցում կազմակերպելու համար:

-Շատերն են պնդում՝ այսօր ամենակարևոր խնդիրը երեխայի հանդեպ վերաբերմունքն է, ի՞նչ եք կարծում, կա՞ նման խնդիր:

-Ես իմ բան կարող եմ ասել՝ երեխայի ամենամեծ կարիքը սերն է իր նկատմամբ: Եթե այդ սերը չլինի, մանկավարժական համալսարան չէ, Օքսվորդի համալսարանն ավարտածն էլ գա՝ գիտելիքների մեծ պաշարով, մեկ է, եթե երեխային չսիրի այնպես, ինչպես այդ երեխան կա, չի կարողանալու աշխատել: Եթե ուսուցիչը կատարում է միայն աշխատանք, ապա դա շատ վատ է: Ես պետք է հարց բարձրացնեմ, որ մանկավարժական համալսարան ընդունվեն միայն այդ հաստատություն դիմածները: Դիմորդը դիմում է  ԵՊՀ, որ բանասեր կամ լրագրող դառնա, բալերը չի բավարարում «ընկնում է» մանկավարժական համալսարան. ոչ երեխա է սիրում, ոչ մտածել է մանկավարժ դառնալու մասին: Իրեն էլ հարցնում ես՝ «աղջիկ ջան դու սիրելո՞վ ես ընդունվել, պատասխանում է՝ ոչ «ընկա»», այսինքն՝ այնտեղից ընկել է այդտեղ: Տվյալ անձը երբեք մանկավարժ չի դառնա:

Ավելին՝ Araratnews.am

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0