a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հացիկ գյուղի երաժշտական դպրոցը չունի անգամ իր իսկ սեփական շենքը

hacik

ՀՀ Արմավիրի մարզի  համանուն մարզկենտրոնից ընդամենը 8 կմ հեռավորության վրա է գտնվում Հացիկ գյուղը: Գյուղ, որի պատմությունը թվագրվում է 1830-ականներից,երբ այնտեղ բնակվում էր մոտ 50 գյուղացի: Գյուղի բնակչության զգալի մասը գաղթել է Իրանից, Լիբանանից, Սիրիայից: Այստեղ հաստատվել են նաև Թալինի բնակիչներ: Հացիկը զբաղեցնում է 15,53 ք. կմ տարածք, ըստ վերջին մարդահամարի տվյալների՝  ապրում է 2558 մարդ:

Գյուղն ունի 1 երաժշտական դպրոց, որտեղ սովորում է մոտ 25 աշակերտ, իսկ դասավանդում՝ ընդամենը 4 ուսուցիչ: Հետաքրքիրն այն է, որ դպրոցը երբեք չի ունեցել իր առանձին շենքը: Հիմնադրվելով 1996 թվականին՝ սկսել է գործել գյուղապետարանի առաջին հարկում: Բայց, քանի որ  թվականին որոշում է կայացվել վերանորոգել գյուղապետարանը, դպրոցը ստիպված «տեղափոխվել» է մեկ այլ վայր՝ Ավետիս Բաղդասարյանի անվան հանրակրթական դպրոցի «տիրույթ»:

Culture.AM-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն ու միևնույն ժամանակ նաև դպրոցի դասատու տիկին Ագապի Այվազյանը նշում է, որ իրենց խնդրել էին ժամանակավոր տեղափոխվել հանրակրթական դպրոցի տարածք՝ զբաղեցնելով դպրոցի մի քանի դասասենյակ՝ մինչև վերանորոգման ավարտը, սակայն,-վերանորոգումը կատարվեց մասնակի և մենք էլ  մնացինք այս դպրոցում:

Տիկին Այվազյանի խոսքով՝ երաժշտական դպրոցին առանձին տարածք հատկացնելու խնդրանքով դիմել են համայնքի ղեկավարությանը,խնդրի մասին տեղյակ են: Խոստացել են առանձին տարածք հատկացնել կառուցվելիք մշակութային ակումբում, սակայն դպրոցի «բախտն» այստեղ էլ չի բերել, քանի որ ակումբի շինարարական աշխատանքներն անհայտ պատճառներով և ժամկետով դադարեցվել են (ամեն դեպքում այս պահին այն դադարեցված է): Մեր այն հարցին՝ չե՞ն ուզում արդյոք «ետ վերադառնալ» գյուղապետարանի շենք, տնօրենն անկեղծորեն պատասխանում է, որ այստեղ համեմատական կարգով պայմաններն ավելի լավն են:

Նույնիսկ սեփական շենք չունենալու պարագայում էլ երաժշտական դպրոցն առանձնանում է աշակերտի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքով ու հոգատարությամբ: Նշենք, որ դպրոցն ունի անվճար 5 տեղ՝ ժող. գործիքների բաժնում: Ավելին՝ հարկ եղած դեպքում  կատարվում են նաև զեղչեր այլ բաժիններում: Տնօրենն ասում է, որ շատ է կարևորում տարբեր միջոցառումներին իրենց դպրոցի (աշակերտների) մասնակցությունը, երբ հրավիրվում են, իրենք անպայման մասնակցում են:

Իսկ թե ինչու՞ է աշակերտների թիվն այդքան քիչ, տիկին Այվազյանը շտապում է թվել բոլոր պատճառները: Դրանցից են սովորելու համար ամենատարրական պայմանների բացակայությունը,անընդհատ տեղափոխությունները և մի քանի այլ խոչընդոտող հանգամանքներ ևս.
– Առանձին շինություն չունենք, իսկ երեխաների մեծ մասը նախընտրում է գնալ քաղաքի Արվեստի դպրոց, որտեղ պայմաններն անհամեմատ լավ են: (Վերջինիս մասին կանդրադառնանք շարքի հաջորդ հոդվածներում):

Տնօրենը համոզված է՝ գոնե նվազագույն պայմաններ ունենալու դեպքում դպրոցը հաստատ ավելի շատ աշակերտներ կունենա: Իսկ այս պահին նրանք կենտրոնացած են իրենց փոքր երաժշտական ընտանիքի հնարավոր զարգացման ու առաջխաղացման վրա: Ուսուցիչները սիրով են կատարում երիտասարդ սերնդին կրթելու աշխատանքը,իսկ իսկ աշակերտներն էլ նվիրված են թեկուզ առանց հիմնական տեղի, բայց և սիրելի դպրոցին…

Զրույցը՝ Անի Հովհաննիսյանի (Culture.AM)

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0