a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«ՀՀ կրթության զարգացման 2016-2025 թվականների պետական ծրագրի» նախագծի քննարկում

կգն

 

«Մեր վերջնական նպատակն է ստանալ այնպիսի կրթության զարգացման ծրագիր, որն արժանահավատ կլինի թե՛ մասնագետների, թե՛ հանրության համար: Սովորաբար կրթության զարգացման ծրագիրը նախատեսված է եղել 5 տարվա համար, սակայն այս ծրագրի նորամուծություններից մեկն էլ այն է, որ այս անգամ մենք փորձել ենք բանաձևել 10-ամյա զարգացման ծրագիր: Կրթության ոլորտում որևէ բարեփոխման արդյունքը տեսնելու ևգնահատելու համար 5 տարին քիչ ժամանակահատված է, ուստի 10-ամյա զարգացման ծրագիրը ավելի կայուն ու վստահելի հիմք է՝ հետագա քայլերի համար»,- նշել է նախարարը:

Ա. Աշոտյանի խոսքով ծրագրի նախագիծն իր  գաղափարախոսությամբ համահունչ է միջազգային կրթական զարգացման միտումներին: Այն իր մեջ ներառում է ՅՈՒՆԵՍԿՈ-ի միջազգային նախարարական վերջին համաժողովի որոշումները, ինչպես նաև եվրոպական բարձրագույն  կրթական տարածքի քաղաքական առաջնահերթությունները»,- իր խոսքում նշել է ՀՀ ԿԳ նախարարը և հավելել, որ ծրագրի նախագծի հիմնական թերությունը հաշվելի ցուցանիշների ու մեթոդաբանության բացակայությունն է:

Նախարարը  շեշտել է, որ «Դպրոց-կենտրոնների միությունը» դիտարկվում է մասնագիտական և հասարակական հանրույթ, ուստի շատ կարևոր է, որ նրանց կողմից ներկայացվեն բովանդակային առաջարկություններ՝ մասնագիտական կարծիք:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0