a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Հրավիրում են պատանիները». նոր կրթական նախագիծ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

Cafesjian

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում Պատանեկան խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է «Հրավիրում են պատանիները» նախագիծը, որի շրջանակներում նախատեսվում է հանդիպումների շարք հայաստանյան ժամանակակից արվեստի տարբեր ճյուղերի ներկայացուցիչների հետ և նպատակ ունի խրախուսել պատանիների ներգրավվածությունը և հաղորդակցումը արվեստի առաջատար դրսևորումներին և զարգացումներին: Այն նաև առաջարկում է փոխհամագործակցության և քննարկումների համընդհանուր հարթակ՝ նպաստելով ակտիվ մշակութային միջավայրի ձևավորմանը և ընդլայնմանը:

Հանդիպումների շարքն անց է կացվում «Երեսուն աստիճան դեպի 3-րդ Հարկ» ցուցադրության շրջանակներում և բաց է 13-16 տարեկան բոլոր պատանիների համար:

Բաց մի թողեք եզակի հնարավորությունը հանդիպելու հայ ականավոր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին և Հայաստանի այսօրվա լավագույն ջազ երաժիշտներից մեկին՝ Վահագն Հայրապետյանին հունիսի 4-ին:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0