a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Գիտաժողով. Մասնագիտական կրթությունը՝ սահմանամերձ բնակավայրերի հզորացման նախապայման

կգն

Կարևորելով հեռավոր ու սահմանային բնակավայրերի հզորացման առաջնահերթության հարցը  և նպատակ ունենալով ի նպաստ տարածաշրջանային զարգացումների ակտիվացնել սոցիալական գործընկերների միջև հարաբերությունները, խթանել առաջավոր փորձի ամրապնդումը, ինչպես նաև բարձրացնել հանրային իրազեկվածությունը՝ առկա խնդիրների ու հնարավորությունների վերաբերյալ, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախաձեռնել է «Մասնագիտական կրթությունը և ուսուցումը՝ հեռավոր և սահմանամերձ (սահմանապահ) բնակավայրերի հզորացման նախապայման» խորագրով գիտաժողովների շարք, որի երկրորդ հանդիպումը կայացել է ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքում: Անցկացման վայրի ընտրությունը պայմանավորված է հանրային ուշադրությունը սահմանամերձ ու սահմանապահ բնակավայրերին հրավիրելու և տեղական միջավայրը ակտիվացնելու հանգամանքով: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, Տավուշի մարզի գործարար հատվածի և մասնագիտական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև միջազգային և տեղական կազմակերպությունների, ՀԿ-ների ներկայացուցիչներ:

Միջոցառման մասնակիցներին ՀՀ կրթության և գիտության նախարարի անունից ողջունել է ԿԳՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը՝ ընդգծելով, որ նախարարությունը խիստ կարևորում է սահմանապահ, սահմանամերձ համայնքների, և, առհասարակ, մարզային ուսհաստատությունների հզորացման խնդիրը: «Գիտաժողովի նպատակը ոչ միայն մարզային ուսումնարանների և քոլեջների հզորացման խնդիրն է, այլ նաև ՄԿՈՒ ոլորտի ուսհաստատություններում ուսուցանվող մասնագիտությունների ցանկի վերանայումը և դրա համապատասխանեցումը մարզի աշխատաշուկայի պահանջներին: Այդ պատճառով էլ գիտաժողովին ներկա են բոլոր շահառուները՝ Կրթության և գիտության, Պաշտպանության, Տարածքային կառավարման, Աշխատանքի և սոցիալական հարցերի և Գյուղատնտեսության նախարարությունների, Տավուշի մարզպետարանի, ինչպես նաև հասարակական սեկտորի ներկայացուցիչները»,-նշել է Ա. Աղբալյանը:

Գիտաժողովի մասնակիցներին ողջունել է նաև միջոցառման հյուրընկալող կողմը՝ Բերդի պետական արհեստագործական ուսումնարանի տնօրեն Աննա Ավալյանը:

Ողջույնի ելույթներից հետո գիտաժողովի մասնակիցները հանդես են եկել զեկույցներով՝ երկրի արդյունաբերական և գործարար հատվածի զարգացումների, սահմանամերձ տարածաշրջաններում ներդրումների, բիզնես նախաձեռնությունների, ակնկալվող կադրային կարիքների ու մասնագիտական կարողությունների նկատմամբ պահանջարկի, ինչպես նաև հնարավոր համագործակցության հարթակների վերաբերյալ։

Ելութներից հետո հնչել են հարց ու պատասխաններ:

Գիտաժողովի ամփոփիչ հատվածում մասնակիցներն իրենց աշխատանքները շարունակել են թեմատիկ սեկցիաներում՝ բիզնես համագործակցություն-հնարավոր  ծրագրեր, ՊԿ և ՏԻՄ համագործակցություն հնարավոր ծրագրեր:

Գիտաժողովի ընթացքում ներկայացված զեկույցներն ամբողջացվելու, վերլուծվելու, դասակարգվելու են ըստ խնդիրների և առաջարկների, իսկ հետագայում՝ որպես հնարավոր գործողություններ բաշխվելու են համապատասխան  կառույցներին կամ կազմակերպություններին:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0