a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մեդիագրագիտության կարևորությունը` հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտներում

kgn__

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունն այսօր ստորագրել են փոխըմբռնմանհուշագիր` հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտներում մեդիագրագիտության կարևորման ու տարածման ուղղությամբ համագործակցության մասին: Հուշագիրըստորագրել են ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը և «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը: Այդ մասին Culture.AM-ին հաղորդում է ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի բաժինը։

Լևոն Մկրտչյանը նշել է, որ շատ կարևոր է ևքաղաքական, ևլեզվական գրագիտությունն ապագա մեդիադաշտում, քանի որ մեր երկիրը գտնվում է բարդաշխարհաքաղաքական իրավիճակում: ««Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» հետ նախարարությունը տարիների համագործակցության փորձ ունի, և ստորագրված հուշագիրը կնպաստի, որ հատկապես դպրոցներում կարևորվի ճիշտ արտահայտվելու մշակույթը, զսպվածությունը, սկզբունքայնությունը: Եթե այս ծրագիրը հաջողի, ապա հետագայում այն կարող ենք դարձնել մեր կրթակարգի կարևորագույն բաղադրիչներից մեկը: Ժամանակակից աշխարհում լրատվական տարաբնույթ հոսքերի առկայության պայմաններում խիստ պահանջված են տեղեկության ընկալման, կարևորի և երկրորդականի զատման, փաստի և սուբյեկտիվ մոտեցման տարանջատման հմտությունների ձեռքբերումը: Տվյալ հմտությունները կբարձրացնեն նաև մեր աշակերտների ինչպես տեղեկատվական անվտանգությունը, այնպես էլ քաղաքացիական գիտակցությունը: Կրթության որակն ունի երեք կարևոր բաղադրիչ՝ գիտելիք, հմտություն և, որ ավելի կարևոր է` քաղաքացիական դաստիարակություն: Նախարարությունը, առհասարակ, որդեգրել է մի շարք ուղղություններ` նախ փորձում ենք դաշտում արդեն աշխատող հասարակական կազմակերպությունների ներուժը օգտագործել, ապա հստակսահմանազատել առարկա և հմտություն հասկացությունները: Մեդիագրագիտություն, բնապահպանական և քաղաքացիական կրթություն. սրանք հմտություններ են, որոնքճիշտ բաժանելով մեր առարկայախմբերի միջև` կստանանք ևվերապատրաստված ուսուցիչներ, և կունենաք դպրոցի բեռնաթափում»,-նշել է նախարարը:

«Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» գործադիր տնօրեն Նունե Սարգսյանն իր հերթին ընդգծել է, որ հուշագրի ստորագրումն արդյունք է վերջին 5 տարիների աշխատանքի` դպրոցի, ուսուցիչների, Մեդիագրագիտության ձեռնարկի: «Ուրախ եմ, որ մեդիագրագիտությունը սկսել է կարևորվել և գնահատվում է կրթության, հասարակագիտության ոլորտներում, ինչպես նաև սոցիալական կյանքում: Այն իսկապես մեծ հարց է ամբողջ աշխարհում, քանի որ մեդիան փոխվում է, և, բնականաբար,մարդկանց կրթվածության աստիճանն էլ այդ ոլորտում պետք է փոխվի և կարևորվի հատկապես երիտասարդության շրջանում: Մենք արդեն մի քանի տարի աշխատում ենք ուսուցիչների հետ, դասընթացներ ենք անցկացնում, որն իր մեջ 10 դաս է ներառում` ինչպես մեդիան հասկանալու, այնպես էլ մեդիա արտադրելու հետ կապված: Արդեն մոտ300 ուսուցիչ անցել է այդ դասընթացը, այն ներդրել դպրոցներում, ինտեգրել տարբեր առարկաների, ակումբային դասընթացների, լրացուցիչ կրթության, դասվարներիժամերին: Այս համատեքստում մենք երկար աշխատել ենք ԿԳՆև ԿԱԻ-ի հետ, որի արդյունքում Մեդիագրագիտության ձեռնարկը երաշխավորվել է` որպեսուսումնաօժանդակ գրականություն»,-նշել է Ն. Սարգսյանը:

Նշենք, որ համաձայն հուշագրի` ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պարտավորվում է  մշակել և տարածել մեդիագրագիտության ուսումնամեթոդական նյութեր ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական համակարգերի համար, աջակցել Մեդիա նախաձեռնությունների կենտրոնին ուսուցիչների, տնօրենների, դասախոսների վերապատրաստումների իրականացման գործընթացում, երաշխավորել հանրակրթական ուսումնական հաստատությունների համար մշակված ուսումնական նյութերը, վերանայել որոշ առարկաների, մասնավորապես, «Հասարակագիտություն» առարկայի ծրագիրը՝ դրանում մեդիագրագիտության թեմաներ ինտեգրելու նպատակով:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0