a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մեկնարկել է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի համար հավակնորդների հավաստագրման քննությունները

Edu
Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում այսօր մեկնարկել են ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների հավաստագրման քննությունները: ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքի տարածած տեղեկատվության համաձայն` քննությունների մեկնարկին ներկա է գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով շրջել է քննասենյակում, զրուցել տնօրենների հավակնորդների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին: «Մեկ ամիս անընդմեջ քննություններ կանցկացվեն: Հինգ տարի է արդեն անցել գործընթացի մեկնարկից, և այսօր արդեն շատ տնօրեններ վերադառնում են` վերահաստատելու իրենց իրավունքը` ղեկավարել դպրոց: Հուսով եմ, որ դրական արդյունքի պարագայում կգտնեք ձեր տեղը աշխատաշուկայում»,-նշել է նախարարը` քննության մասնակիցներին մաղթելով հաջողութուն:
Նախարարի խոսքով`վերոնշյալ   հավաստագրման գործընթացը մեկնարկել է 2011 թվականին, որի նպատակը դպրոցներն ապահովել այնպիսի կադրերով, ովքեր տեղյակ կլինեն անհրաժեշտ  օրենդրությունից, մանկավարժական, ֆինանսական հոսքերի հիմնական կառավարման սկզբունքներից, այսինքն` կլինեն ղեկավարներ:
-Անցել է հինգ տարի, և այսօր փաստացի գործընթացի նոր էջ ենք բացում, քանի որ հավաստագրման քննությունների մի շրջան արդեն անցյալում է: Կարող ենք վստահությամբ փաստել, որ համակարգն ամբողջությամբ իրեն արդարացրել է:
Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ անցած հինգ տարիների ընթացքում չի եղել տնօրեն, ով չի անցել հավաստագրման քննությունզ իսկ հավաստագրման քննություններն անցնում են շատ թափանցիկ և արդար:
ՀՀ ԿԳՆ տեղեկատվության համաձայն` հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների քննության և հավաստագրման քննությունները կանցկացվեն 2015 թվականի  նոյեմբերի 17-ին, 18-ին, 19-ին, 24–ին, 25-ին, 26-ին, 27-ին,դեկտեմբերի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին, 8-ին, 9-ին, 10-ին, 11-ին, 15-ին և 16-ին:
2011 թվականից անցկացվել է թվով 11 հավաստագրման քննություն: Քննություններին մասնակցել է 2910, վերապատրաստվել 2515 հավակնորդ: Հավաստագիր  է շնորհվել 2222 հավակնորդի, 601 մասնակից չի հաղթահարել քննության շեմը: Բացակայել է 87 հավակնորդ: 2015 թվականի երկրորդ փուլին վերապատրաստվել է 432, հավաստագրման քննություններին դիմել 471 հավակնորդ: Քննությունները կկայանան 27-28 հոգանոց խմբերով:
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0