a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մեկնարկել է «Պոլիտեխնիկական խաղեր-2015» մրցույթ-փառատոնը

պոլիտեխ

 

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում  մեկնարկել է «Պոլիտեխնիկական խաղեր-2015» մարզամշակութային, ինտելեկտուալ մրցույթ-փառատոնը։

Պոլիտեխնիկական խաղերը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և համալսարանի ուսանողական խորհուրդը։

Երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն ընդգծել է, որ պոլիտեխնիկական խաղերն արդեն ավանդույթ են դարձել։ Նա նշել է, որ նման միջոցառումներն ուսանողական կյանքն ավելի բովանդակային դարձնելու, նրանց առօրյայում կրթությունը, մշակույթն ու սպորտը հնարավորինս մերձեցնելու համար են։ Կարեն Ավագյանը տեղեկացրել է , որ այսուհետև նման ծրագրերը բուհերում ավելի մասշտաբային են դառնալու։

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն էլ նկատել է , որ տարեցտարի ուսանողական սպորտը Հայաստանում զարգանում է։

Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի տեղակալ Գոռ Վարդանյանի տեղեկացմամբ էլ, մասնակից թիմերը ձևավորվել են ըստ բուհի 12 ֆակուլտետների, ՀԱՊՀ ավագ դպրոցի և քոլեջի: Մրցութային ձևերն են՝ ֆուտբոլ, վոլեյբով, բասկետբոլ, շախմատ, սեղանի թենիս, պար, երգ, նկարչություն։ Ուսանողները կմրցեն նաև ՈՒՀԱ, ինչպես նաև ինտելեկտուալ մրցույթներում։ Յուրաքանչյուր թիմ բաղկացած է 25 ուսանողներից:

Խաղերը տևելու են 2 շաբաթ։ Ընդհանուր առմամբ միջոցառմանը մասնակցում է մոտ 350 ուսանող։

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0