
02/06/2015
|
Մեկնարկեցին միասնական քննությունները

Երևանում և մարզերում մեկնարկել են միսանական քննությունները : Այսօր շուրջ 170 աշակերտ սկսում է իր քննական շրջանը. 1400 դիմորդ քննություն է հանձնում կենսաբանություն, 330 աշխարհագրություն և 140՝ Համաշխարհային պատմություն առարկաներից: Ընդհանուր առմամբ, այս տարի ԲՈՒՀ ընդունվել ցանկացողների թիվը գերազանցում է 11.000-ից: Հայաստանում ստեղծվել է 34 քննական կենտրոն: Քննական կենտրոնների աշխատակիցների խոսքով, առաջին անհրաժեշտության բոլոր միջոցները հոգացել է ԿԳՆ.ջուր, անձեռոցիկ և այլն: Իսկ հանձնաժողովի աշխատակիցների փոխանցմամբ էլ բոլոր այն դիմորդները, ովքեր կօգտվեն ծածկագրերից, կհեռացվեն՝ անգամ առանց զգուշացվելու: Ըստ ԳԹԿ ղեկավար Գագիկ Մելիքյանի, այս տարի տեղերը բավարար են, ուստի դրական միավորներ ստանալով անգամ նրանք կդառնան ուսանող: Դրա համար դիմորդներն ունեն յուրաքանչյուր քննության ժամանակ 3 ժամ ժամանակ և ուժերի ամբողջությամբ լարման հնարավորություն: