a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ուսանողական հավաք՝ Երևանի և ԼՂՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների մասնակցությամբ

havaq
Երևանի և ԼՂՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների մասնակցությամբ Հանքավանում օգոստոսի 6-11-ն անցկացվել է «Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական առաջին հավաքը, որն այս տարի նվիրված է  ՀՀ անկախության 25-ամյակին:ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և  Երևանի քաղաքապետ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Տարոն Մարգարյանը ներկա են գտնվել հավաքի փակման հանդիսավոր միջոցառմանը:  Այդ մասին հաղորդում է ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ճամբարի  մասնակիցները հանդես են եկել ՀՀ պետական դրոշի երեք գույները խորհրդանշող ճակատներով, որոնք անվանակոչված էին ի պատիվ ազգային գործիչներ Մոնթե Մելքոնյանի, Գարեգին Նժդեհի և Վազգեն Սարգսյանի:

Հավաքի եզրափակիչ միջոցառման ժամանակ ճամբարականներն իրենց ուժերն են չափել մարզական, մշակութային և այլ ոլորտներում:
ՀՀ ԿԳ նախարարան ու Երևանի քաղաքապետը հետևել են ուսանողների մարզական և գեղարվեստական ցուցադրական ելույթներին, ինչպես նաև  զրուցել են ուսանողների հետ:
«Միասնության ուժը» խորագրով հավաքին ընդհանուր առմամբ մասնակցել է շուրջ 200 ուսանող: Ծրագիրն իրականացվել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0