a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մխիթարյան կրթահամալիրի սաները պարգևատրվել են ՀՀ սփյուռքի նախարարության պարգևներով

IMG_9900

Օրերս ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Երևանի Ավան թաղամասում գտնվող Մխիթարյան կրթահամալիրում մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում «Մենք եղել ենք, կանք ու կլինենք» խորագրով աշակերտական մրցույթի արդյունքների ամփոփման և պարգևների հանձնման արարողությանը: ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնական կայքի փոխանցմամբ միջոցառման ընթացքում կրթահամալիրի սաների ուժերով ներկայացվել է թատերաերաժշտական բեմադրություն, որը պատմում էր ցեղասպանության,  ինչպես նաև հայոց պատմության հերոսական դրվագների  և  հայոց մեծերի մասին:

Բեմադրության ավարտից հետո, միջոցառմանը ներկա Վիեննայի Մխիթարյան միաբանության աբբահայր, Հայր ծայրագույն վարդապետ Գոճանյանը ողջունել է  միջոցառման մասնակիցներին և հրավիրել նախարար Հրանուշ Հակոբյանին՝  ամփոփելու «Մենք եղել ենք, կանք ու կլինենք» մրցանակաբաշխության արդյունքները:  Մինչ իր գնահատանքի խոսքը սկսելը,  նախարարը ներկաներին առաջարկել ՝ մեկ րոպե լռությամբ հարգել կյանքից հեռացած Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց եկեղեցու Կաթողիկոս Պատրիարք Ներսես Պետրոս  ԺԹ-ի  հիշատակը:

IMG_9899

Ապա, Նախարարը դրվատանքի և շնորհակալանքի խոսք է ուղղել Մխիթարյան կրթահամալիրի տնօրինությանն ու աշակերտությանը` Նախարարության կողմից հայտարարված մրցույթի հանդեպ մեծ պատասխանատվություն  և  պատրաստվածություն ցուցաբերելու համար:

«Ուրախ եմ, որ այս կրթահամալիրը ընդհանուր կրթական ծրագրերից զատ, մեծ ուշադրություն է դարձնում մշակութային դաստիարակությանը:  Եվ ձեր ցուցադրած բեմադրությունը, որը պոեզիայի,  երաժշտության,  պարի  և  թատերախաղի հրաշալի համադրություն էր`  վկայում  է  ձեր խորը գիտելիքների  և գեղագիտական բարձր դաստիարակության մասին:  Ուզում եմ, որ էլ՛ավելի մեծ արդյունքների հասնեք,   ուզում եմ,  որ լավ մարդ  և  լավ հայ մեծանաք ու ձեր գիտելիքներով կարողանաք արժանի տեղ գրավել կյանքում», – ասել է նախարարը` հավելելով, որ միայն խորը, համապարփակ գիտելիք ունեցող սերունդը կարող  է  հաղթական ավարտի հասցնել համայն հայության «Հիշում եմ  և  պահանջում» կարգախոսը:

Այնուհետև, Հրանուշ Հակոբյանը Սփյուռքի նախարարության պարգևները հանձնել է հաղթող ճանաչված սաներին` Ալբերտ Մակարյանին, Հակոբ Տեր-Հարությունյանին, Արամ Խոսրովյանին, Ալբեր Մակարյանին,  Սևակ Պետրոսյանին  և  Անդրանիկ Փանոսյանին:

IMG_9883

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0