a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

30 հավակնորդ ստացել է հավաստագիր

kgn1
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը ՄԿՈՒ ոլորտում հավաստագրման քննություններն հաջողությամբ հանձնած 30 հավակնորդի հանձնել է նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր: Շնորհավորելով հավաստագրված  հավակնորդներին՝ նախարարի տեղակալը նրանց մաղթել է նպատակային գործունեություն կրթություն ոլորտում. «Մեր պետության և սերնդի հետագա ճակատագիրը կախված է պետական մտածողություն ունեցող ղեկավարներից, այդ թվում նաև կրթական հաստատությունների տնօրեններից: Այդ մասին հաղորդում է ԿԿ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:
Կառավարման գործը հատկապես կրթության ոլորտում բարդ է, պատասխանատու և լի բազմաթիվ խնդիրներով: Իմ հորդորն է, որ դուք երբեք չընկճվեք՝ վստահ լինելով, որ ձեր կատարած գործը պետական կարևորություն ունի»,- իր խոսքում նշել է  Մ. Մկրտչյանը :
Նշենք, որ տնօրենի ղեկավարման իրավունքի հավաստագիրն ուժի մեջ է հինգ տարի ժամկետով, հետևաբար հավաստագիր ստացած տնօրենների հավակնորդներն իրավունք են ստանում  առաջիկա հինգ տարիներին մասնակցել ՄԿՈՒ ոլորտում առկա տնօրենների թափուր տեղերի մրցույթներին:
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0