a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է «Դասարան» կրթական ծրագիրն իրականացնող թիմին

14433

Նախագահ Սերժ Սարգսյանն  ընդունել է «Դասարան» կրթական ծրագրի հիմնադիրներին և նրանց գլխավորությամբ ծրագիրն իրականացնող թիմի անդամներին, ովքեր Հանրապետության Նախագահին ներկայացրել են նորագույն տեխնոլոգիաների ներդրման միջոցով 2009 թվականից ՀՀ  կրթական համակարգում իրագործվող «Դասարան» ծրագիրը, որն այսօր արդեն մեկ ընդհանուր առցանց միջավայրում միավորում է 1495 դպրոց՝ Հայաստանից և Արցախից:

ՀՀ նախագահի պաշտոնական կայքի տեղեկատվության համաձայն` ծրագրի ինտերակտիվ շնորհանդեսն ուղեկցվել է «Դասարան»-ի տարբեր շահառուների՝ աշակերտների, նրանց ծնողների, ուսուցիչների, դպրոցների տնօրենների և մի շարք ոլորտների ներկայացուցիչների հետ տեսակապով, ովքեր ներկայացրել են իրենց աշխատանքում կամ ուսումնառության գործընթացում հիշյալ ծրագրի օգտակարությունն ու արդյունավետությունը:

Խոսելով ծրագրի առաքելության՝ հանրակրթական դպրոցների արդիականացման և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով կրթության նոր որակ ստեղծելու գաղափարի իրականացման ուղղությամբ անցած վեց տարիների ձեռքբերումների մասին, «Դասարան» ծրագրի հիմնադիրները նշել են, որ ցանկություն ունեն արդի պահանջներին համահունչ՝ շարունակաբար զարգացնել ու կատարելագործել ծրագիրը և դրանում կիրառվող գործիքները՝ ներգրավելով նաև սփյուռքի հայկական դպրոցները:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ կրթության և գիտության, սփյուռքի նախարարները, պաշտպանության փոխնախարարը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը, կրթության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների մասնագետներ և  պատասխանատու այլ պաշտոնյաներ:

Հանրապետության Նախագահը հանդիպման մասնակիցների և «Դասարան» կրթական ծրագրի պատասխանատուների հետ քննարկել է ծրագրի զարգացման հեռանկարին և հնարավոր աջակցությանը վերաբերող հարցեր, այդ նպատակով տվել համապատասխան հանձնարարականներ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0