a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ներսես Շնորհալուն նվիրված գիտակրթական ծրագիր Կոմիտասի թանգարան-ինստիտուտում

July 16

Հուլիսի 16-ին՝ ժամը 17:00-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կանցկացվի «Միջնադարյան հեղինակ» խորագրով գիտակրթական ծրագիրը՝ նվիրված 12-րդ դարի հայ նշանավոր բանաստեղծ-երաժիշտ Ներսես Շնորհալուն: Շնորհալու կյանքի և երաժշտական գործունեության մասին ներածական զրույց-դասախոսությունից հետո կուսուցանվեն առանձին նմուշներ՝ հեղինակի երաժշտական ժառանգությունից:

Ինչպես հայտնում է թանգարանի հասարակայնության հետ կապերի բաժինը, հանդիպումը կվարի Գայանե Ամիրաղյանը, միջոցառման մուտքն ազատ է:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտն առաջարկում է ուսուցողական ծրագրեր դպրոցականների և այլ տարիքային ու սոցիալական խմբերի համար: Յուրաքանչյուր կրթական ծրագիր հանդիսանում է յուրօրինակ հանդիպում Կոմիտասի ժառանգության տարբեր շերտերի, նրա ժամանակի, միջավայրի և գործունեությանն առնչվող այլ ոլորտների հետ: Կրթական ծրագրերի նպատակն է՝ լսարանին ծանոթացնել Կոմիտասի կյանքին և գործունեությանը, հայ ժողովրդական և հոգևոր երաժշտության տարբեր դրսևորումներին, ազգային ծեսերին և ավանդույթներին, ինչպես նաև նպաստել ունկնդրելու, հետազոտելու և ստեղծագործելու ունակությունների զարգացմանը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0