a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Նշվեց ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի «Մշակույթ և ազատ ժամանց» հանձնաժողովի 20-ամյակը

ԵՊԲՀ ՈՒԽ

Տեղի է ունեցել Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) «Ուսանողական աշուն-2015» միջոցառումը։ Այն նվիրված է ԵՊԲՀ 95 և բուհի ուսանողական խորհրդարանի «Մշակույթ և ազատ ժամանց» հանձնաժողովի 20-ամյակներին։ Ցերեկույթն ուղեկցվել է մշակութային ծրագրով և մրցանակաբաշխությամբ։ Պարգևներ է հանձնվել 20 տարիներին ուսանողական կառույցի «Մշակույթ և ազատ ժամանց» հանձնաժողովը ղեկավարած անձինք։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, որ բժշկական համալսարանի ուսանողական կառույցը ղեկավարել է 2003-2005թթ., նկատել է , որ միշտ էլ ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանը մրցունակ է եղել. «Պատահական չէ, որ բժշկական համալսարանից էին ՈՒՀԱ թիմերը, որոնք հաղթանակներ էին բերում և՜ մեր երկրին, և՜ բժշկական համալսարանին։ Բժշկական համալսարանի ուսանողական կառույցը կարողանում էր մթնոլորտ, միջավայր ստեղծել ուսանողների համար, որտեղ ցանկացած ոք կրթության, գիտության, մշակույթի և այլ ոլորտներում կարողանում էր իրեն դրսևորել»։ Պարոն Ավագյանը նկատել է , որ ուսանողական կառույցի արդեն ներկա սերունդը շարունակում է լավագույն ավանդույթները։
ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի «Մշակույթ և ազատ ժամանց» հանձնաժողովի նախագահ Տիգրան Սահակյանի խոսքով էլ ուսանողներն այսօր բավականին ակտիվ են։ Կրթությանը զուգահեռ մասնակցում են հասարակական աշխատանքին, բուհական տարբեր միջոցառումների։

«Ուսանողական աշուն-2015»-ը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանը։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0