a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

Shirak qolej

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ «Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի՝ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
«Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն ԿԳՆ սահմանած կարգով ստացած հավաստագիր:
Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
ա) գրավոր դիմում (ՀՀ ԿԳ նախարարի անունով),
բ) աշխատանքային գրքույկի պատճենը,
գ) անձնագրի պատճենը,
դ) հավաստագրի պատճենը,
ե)տվյալ հաստատության հինգ տարվա զարգացման ծրագիր:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) ներկայացնել 2016 թվականի օգոստոսի 16-ից սեպտեմբերի 14-ը ներառյալ, ժամը 10:00-13:00-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից), ՀՀ կրթության և գիտության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն: Հասցեն` Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն, 2, հեռախոս`58-34-83:
Մրցույթը տեղի կունենա 2016 թվականի սպտեմբերի 22-ին, ժամը՝ 12:00-ին, Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջում:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0