a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Շուշիում այսօր իր դռներն է բացել Հայաստանի ագրարային համալսարանի Շուշիի մասնաճյուղն իր նոր համալիրով

008

Հայկական երկրորդ հանրապետության Շուշի քաղաքում այսօր իր դռներն է բացել Հայաստանի ագրարային համալսարանի Շուշիի մասնաճյուղն իր նոր համալիրով: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի պաշտոնական կայքէջի տարածած տեղեկատվությունից: Մասնաճյուղը հիմնադրվել է ՀՀ և ԼՂՀ կառավարությունների որոշումներով 2008թ. օգոստոսին՝ Արցախի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի և Ստեփանակերտի պետական գյուղատնտեսական քոլեջի բազաների հիման վրա: Այն սկսել է գործել 2009 թ. փետրվարից՝ Ստեփանակերտում: Հիմնադրման պահին մասնաճյուղն ուներ 860 սան՝ երկու (բակալավրային և միջին մասնագիտական) կրթական համակարգերում, դասավանդում էր 80 դասախոս: Պատասխանատուների հավաստմամբ, այսօր մասնաճյուղն ունի շուրջ 1500 սան, դասավանդում է 100-ից ավելի դասախոս: Անցած 6 տարիների ընթացքում մասնաճյուղը տվել է 1690 շրջանավարտ` 573 բակալավր, 138 մագիստրոս և 980 միջին մասնագիտական որակավորմամբ մասնագետներ: Նոր ստեղծվող կրթօջախին ՀԱԱՀ-ը կտրամադրի լաբորատոր սարքավորումներ, կապահովի նյութատեխնիկական միջոցներով, իսկ ՀԱԱՀ-ի շրջանավարտների միավորումն էլ իր աջակցությունը կցուցաբերի մասնաճյուղի կայացման գործում` կառույցի պատրաստ լինելուն պես:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել նաև ՀՀ և ԼՂՀ նախագահները:

Լուսանկարը՝ www.president.am կայքի

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0