a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Շուշիում տեղի է ունեցել Եզնիկ Մոզյանի անվան արհեստագործական ուսումնարանի բացման հանդիսավոր արարողությունը

eznik Mozyan

Սեպտեմբերի 19-ին Շուշի քաղաքում տեղի է ունեցել  Եզնիկ Մոզյանի անվան արհեստագործական ուսումնարանի բացման հանդիսավոր արարողությունը: Ուսումնարանի բացման արարողությանը ներկա է եղել ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, ով իր խոսքում ընդգծել է,  որ նման հաստատությունը չափազանց պահանջված  է երկրի համար, եւ նրա գործունեությունը հնարավորություն կտա պատրաստել որակյալ մասնագետներ՝ միաժամանակ կրթության այս բնագավառում մշտապես հաղորդակից լինելով եվրոպական առաջատար փորձին: Այդ մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի պաշտոնական կայքէջից:

Միջոցառմանը մասնակցել են  Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, «Հայաստան»  համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, Ֆրանսիայի Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ եւ պաշտոնյաներ, հյուրեր արտերկրից եւ սփյուռքից, պաշտոնատար այլ անձինք:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0