a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Նախարարն ընդունել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտների ակումբի հայաստանյան մասնաճյուղի անդամներին

kgn001
 ՀՀ կրթության և գիտության  նախարար     Լևոն  Մկրտչյանն այսօր  ընդունել է  Սանկտ  Պետերբուրգի  պետական  համալսարանի  շրջանավարտների  ակումբի  հայաստանյան մասնաճյուղի  անդամներին: Նախարարն իր խոսքում  ընդգծել է,  որ  միջպետական   համաձայնագրերի շրջանակում ձևավորված կրթական   համագործակցությունն արդեն տալիս է շոշափելի   արդյունքներ: Այդ մասին հաղորդում է ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նա միաժամանակ կարևորել  է արտասահմանյան  բուհերում   կրթություն  ստացած  հայաստանցի  ուսանողների  պատրաստակամությունը  հայրենիք  վերադառնալու    և    ստացած   գիտելիքները  հանրապետության  տնտեսական և  հասարակական  ոլորտներում  ներդնելու  գործում: Նախարար  Լևոն Մկրտչյանն ողջունել է  ակումբ ձևավորելու  նախաձեռնությունն ու  հույս  հայտնել, որ այն ակտիվորեն կհամագործակցի  ինչպես  Հայսատանում  գործող  շրջանավարտների այլ ակումբների, այնպես էլ բուհերում գործող  ուսանողական  կառույցների և միությունների  հետ:

Սանկտ    Պետերբուրգի   համալսարանի    շրջանավարտների  ակումբի  հայաստանյան  մասնաճյուղի   ղեկավար  Խաչատուր  Սողոմոնյանն  իր   խոսքում    նշել է, որ  նորաստեղծ   մասնաճյուղը  թվով  չորրորդն է  ԱՄՆ-ից, Մեծ  Բրիտանիայից  և  Մոսկվայից  հետո:  Նա վստահեցրել է,  որ  շրջանավարտները  պատրաստ  են  իրենց գիտելիքները  ներդնել   ոչ  միայն  մասնագիտական  ոլորտներում,  այլև  ռուսաց  լեզվի  տարածման և   զարգացման  գործում:  Ակումբի անդամները պատրաստակամություն են հայտնել նաև մասնակցել Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացին:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0