a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Շրջված դասասենյակ» ծրագիրը կներկայացվի նաև Հայաստանում

4 (1)

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (ՄՏԻ) հետ հաստատված համագործակցությունը նշանավորելու համար «Այբ» կրթական հիմնադրամը, «Լույս» հիմնադրամը և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը  Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (ՄՏԻ) հետ ձեռք են բերել  համագործակցության հնարավորություն:

Տեր Մեսրոպ քահանա Արամյանի խոսքով, ով հանդիսանում է «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ և ՀՀ Նախագահի՝ կրթության հարցերով խորհրդական,  «Լույս» հիմնադրամի և Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ միասին ներկայացվել է կրթական շատ կարևոր մի նախաձեռնություն:
ՄՏԻ-ի կողմից մշակված «շրջված դասասենյակ» ծրագիրը այդ  մասն է կազմում ՄՏԻ-ի գիտական գլոբալ նախաձեռնությունների, որը Տեր Մեսրոպ քահանա Արամյանի համոզմամբ արդեն շատ արդյունավետ կերպով տարածվում է ամբողջ աշխարհում։
Խոսելով ծրագրի մասին Մեսրոպ Արամյանը նշեց, որ  «Շրջված դասասենյակում» աշակերտները ոչ թե գալիս են ինչ-որ նոր բան լսելու, այլ գալիս են նախապես նյութն ուսումնասիրած:
«Օնլայն ռեսուրսների միջոցով իրենց տրվում է նյութը, նրանք ուսումնասիրում են, և դրանից հետո արդեն այդ դասապրոցեսը վերածվում է համատեղ ուսումնասիրության: Ուսուցիչն ու աշակերտը միասին շարժվում են գիտելիքի ճանապարհով»։
Մեսրոպ Արամյանի հավաստմամբ՝ այս ծրագիրը շատ արդյունավետ է, որովհետև երբ նախապես պատրաստված ես, կատարում ես քո փոքրիկ ուսումնասիրությունը և հետազոտությունը, դասաժամի պրոցեսն արդեն շատ արդյունավետ է անցնում և շատ ավելի անկաշկանդ ու ընկերային մթնոլորտում:
«Ծրագրի շրջանակներում մենք հավաքել ենք լավագույն դպրոցների աշակերտներին, որ հետո իրենք իրենց դպրոցներում պատմեն տեղի ունեցածի մասին, գուցե հետո իրենց ուսուցիչների հետ մի փոքր փոխեն կարծրացած մեթոդաբանությունը»,-ասաց Տեր Մեսրոպ քահանա Արամյանը:

Ներկայացնելով կրթության գերազանցության ազգային ծրագրի վերջին զարգացումները՝ ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ Վասկեն Յակուբյանը, կարևորելով համատեղ աշխատանքները, ասաց, որ մեկ նպատակ կա՝ «սփյուռքում պահպանել հայկական մշակույթը, ազգությունը և ինքնությունը»:
«Վերջին քսան տարիների ընթացքում հաջող ծրագրերի թիվը շատանում է հատկապես ուսումնական ոլորտում»,-նշեց Վասկեն Յակուբյանը։
«Մեր ծրագրի գլխավոր նպատակն է, որպեսզի երեխաներն իրենց տեսական գիտելիքներն օգտագործեն գործնական նպատակում: Ես հիացած եմ հայ ուսանողների մակարդակով»,- իր խոսքում նշեց Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի «Գիտության և տեխնոլոգիայի միջազգային նախաձեռնություններ» ծրագրի ղեկավար Սերենելա Սվերցան։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0