a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Պոեզիան՝ ինքնարտահայտում․ ԵՊՀ-ում կայացել է «Ասմունքող համալսարանական-2015»-ի եզրափակիչ փուլը

ԵՊՀ

ԵՊՀ-ում տեղի է ունեցել ավանդույթ  դարձած «Ասմունքող համալսարանական» մրցույթի եզրափակիչ փուլը։Ինչպես տեղեկացնում է ԵՊՀ-ի պաշտոնական կայքէջը,  միջոցառման նպատակն ուսանողներին արտահայտվելու, իրենց հոգու գույները բացահայտելու և մեզ իրենց աշխարհին մոտեցնելու մի նոր հնարավորություն ընձեռելն է:

Ինչպես նշել է ԵՊՀ ՈՒԽ մշակույթի հանձնաժողովի նախագահ Շուշանիկ Լորսաբյանը, այս միջոցառումը յուրատեսակ հնարավորություն է բացահայտելու և գտնելու ստեղծագործող ուսանողներին. «Այն օգնում է գտնել տաղանդավոր մարդկանց և համագործակցել՝  առաջարկելով նրանց իրենց մասնակցությունը մեր կողմից իրականացվող միջոցառումներին ու ծրագրերին»:

Այս տարի մրցույթին մասնակցել է  45 ուսանող, որոնցից միայն 15-ն է անցել եզրափակիչ փուլ:

Մրցույթի եզրափակիչ փուլում մասնակիցները հանդես են  եկել հայ դասականների ստեղծագործությունների կատարմամբ, իսկ ահա ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Վանատուր Շերենցը ներկայացրել է իր հեղինակած  բանաստեղծությունը։

Այս տարի մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են եղել դերասանուհի Լիլի Դավթյանը, դերասանուհի և ասմունքող Աննա Մանուչարյանը, ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի աշխատակցուհի և ասմունքող Լուսինե Համբարյանը և ասմունքող Նարեկ Մարգարյանը: Նրանք մասնակիցներին գնահատել են 1-10 բալանոց համակարգով:

Միջոցառումը վարում էր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Աննա Գարեգինյանը, ով, նախորդ տարի մասնակցելով «Ասմունքող համալսարանական-2014»-ին, գրավել էր 3-րդ հորիզոնականը:

Այսպիսով՝ մրցույթի 3-րդ պատվավոր հորիզոնականը զբաղեցրել է  Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի  Հասմիկ Գրիգորյանը, 2-րդ հորիզոնականը՝ Արևելագիտության ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Սիսիան Ստեփանյանը, իսկ առաջին պատվավոր հորիզոնականը գրավել է  Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի, միաժամանակ նաև Իրավագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Գևորգ Արշակյանը:

Հաղթողները պարգևատրվել են  հավաստագրերով և մասնագիտական գրքերով, իսկ մնացած բոլոր մյուս մասնակիցները՝ շնորհակալագրերով:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0