a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Պոլիտեխնիկի “հին” ռեկտորի վերադարձը

Vostanik-Maruxyan

Հունիսի 20-ին Հայաստանի  Պետական Ճարտարագիտական Համալասարանի՝ Պոլիտեխնիկի ռեկտորի ընտրության օրն էր: Առաջադրվել էին երկու թեկնածու. համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանն ու նախկին ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը: Վերջինս ՀՊՃՀ-ն “ղեկավարել” էր 2006-2011 թթ, իսկ Հովհաննես Թոքմաջյանը՝ 2014-2015 թթ.: Ոստանիկ Մարուխյանն անգամ եղել է ԱԺ պատգամավոր՝ 2003-2004 թթ՝ ՀՅԴ կազմում, իսկ Հովհաննես Մարուխյանը 2013 թվականի մարտի 5-ին ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ:
Եվ ահա, հոգաբարձուների խորհրդի բոլոր 32 անդամները մասնակցելով քվեարկությանը, ընտրեցին նոր ռեկտորի: Իսկ առաջին ընտրության հնարավորությունն ընձեռնվեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին: Ձայների հաշվարկից հետո 19 կողմ, 12 դեմ և 1 անվավեր ձայների առավելությամբ հաղթող ճանաչվեց նախկին ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը:
-Ես արել եմ այնքանը, որքանը կարողացել եմ, ցանկանում եմ Դուք էլ այդքան անեք,- որպես ռեկտորի պաշտոնակատարի վերջին խոսք ու առաջինը՝ որպես այդ պաշտոնից ազատված մարդ, ասաց Հովհաննես Թոքմաջյանն իր գործընկերոջը:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0