a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցներին

Spyurq

«Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցները՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ հյուրընկալվել են  ՀՀ Ազգային ժողովում: Նրանց ընդունեց Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Այդ մասին Culture.AM-ին հայտնեցին նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ողջունելով մասնակիցներին՝ ԱԺ նախագահը կարևորել է  նմանատիպ ծրագրերի իրականացումը: Գալուստ Սահակյանը համոզմունք է հայտնել, որ դրանք կլինեն շարունակական: Նա մասնավորապես նշել է. «2012թ., երբ մեկնարկեց ծրագիրը, մտավախություն կար՝ կստացվի՞ կյանքի կոչել այն: Անցնող տարիները ցույց տվեցին, որ «Սփյուռք» ամառային դպրոցը ոչ միայն կայացավ, այլև տարեցտարի ավելի է ընդլայնվում, կատարելագործվում՝ նախարարության և հատկապես նախարար Հրանուշ Հակոբյանի ջանքերի շնորհիվ: Ես ծանոթացել եմ այս տարվա ծրագրին, այն խորությամբ մշակված, հիմնավոր ծրագիր է, որի շնորհիվ դուք ծանոթանում եք մեր ազգային արժեքներին, վերապատրաստվում և որպես մասնագետներ վերադառնալով ձեր բնակության երկրներ՝ կարող եք հայերենն ու հայ մշակույթը փոխանցել մատաղ սերնդին, ձեր հասակակիցներին»:

Ներկաներին ողջունել է նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա ասել է,  որ արդեն ավանդույթ է դարձել ՀՀ Ազգային ժողովում դպրոցի մասնակիցների հյուրընկալությունը: Դիմելով ԱԺ նախագահին՝ նախարարն ասաել է. «Հարգարժա՛ն պարոն Սահակյան, շնորհակալ ենք ջերմ ընդունելության համար: Դուք Ձեր բազմազբաղ առօրյայում ժամանակ եք գտնում և հանդիպում մեր ծրագրերի մասնակիցների հետ, պատասխանում եք նրանց հուզող հարցերին: Դուք մեծ ուշադրություն եք դարձնում մեր լեզվի երկու ճյուղերին էլ: Ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ հատկապես վերջին տարիներին ԳԱԱ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի հետ համատեղ մեծ ուշադրություն ենք դարձնում արևմտահայերենի պահպանման և զարգացման խնդիրներին: ՀՀ սփյուռքի նախարարությունը ամեն բան անում է այդ և մյուս առաջնահերթ հարցերին լուծումներ տալու ուղղությամբ»:

ՀՀ ԱԺ նախագահը և ՀՀ սփյուռքի նախարարը պատասխանեցլ են  մասնակիցների հարցերին, որոնք վերաբերում էին հայրենադարձության և հայապահպանության խնդիրներին, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը, կրթական և մշակութային ոլորտներում իրականացվող ծրագրերին:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0